Հայաստանի ամերիկյան համալսարանի հրավերով ՄԱԿ-ի Բնակչության ծրագրերի պատասխանատու Ծովինար Հարությունույանը հանդես եկավ դասախոսությամբ՝ նվիրված գենդերային հավասարությանը, գենդերային բռնությանը և պտղի սեռով պայմանավորված ընտրությանը: ՄԱԲՀ-ն հրավերը ստացել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դասախոս տիկին Հիլդա Գրիգորյանից:
Ծովինար Հարությունյանն ուսանողներին ներկայացրեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներից մեկը՝ 5-րդ նպատակը․ հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց և աղջիկներին, ինչպես նաև Հայաստանում այդ նպատակին հասնելու հեռանկարները: Նա խոսեց այդ ճանապարհին առկա մարտահրավերներից ու դրանց հնարավոր լուծումներից: Ուսանողներին ներկայացվեցին նաև հետաքրքիր տվյալներ հայաստանում գենդերային հավասարության վերաբերյալ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի իրանացրած Տղամարդիկ և գենդերային հավասարությունը Հայաստանում հետազոտությունը, ինչպես նաև Հայաստանի գենդերային անջրպետը:
Դասախոսության մի մեծ հատված նվիրված էր Հայաստանում հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հիմնախնդրին, դրա պատճառներին և հաղթահարման ուղիներին: Ծովինար Հարությունյանը նաև պատասխանեց ուսանողների հարցերին: