News

Դեռահասները հանդիպեցին Առողջապահության նախարարին

17 Դեկտեմբեր 2018

2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը դեռահասների համար հանդիպում-քննարկում կազմակերպեց  ՀՀ առողջապահության նախարարի հետ։

Հանդիպման նպատակը առողջապահական համակարգի վերաբերյալ տարբեր խմբերի դեռահասների ակնկալիքների և առողջ ապրելակերպի մասին քննարկումն էր։

Կարևոր էր, որ հանդիպմանը բարձրաձայնվեն հատկապես այն խնդիրները, որոնց բախվում  են մարզում բնակվող  կամ հաշմանդամ դեռահասները առողջապահական համակարգի հետ առնչվելիս։

Միջոցառումը քննարկումից բացի ունեցավ թատերայնացված խաղային-ուսուցողական մաս՝ առողջ ապրելակերպի մասին։

Հանդիպումը  և խաղը վարեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործընկեր «Փոփոխությունների թատրոնի» դերասանները։  

Հանդիպմանը ներկա էր շուրջ 50 դեռահաս Գավառի թիվ 4 դպրոցից, Երևանի թիվ 7 դպրոցից, Երևանի «Արեգնազան» կրթահամալիրից, «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ից և դիաբետով երեխաների հարցերով զբաղվող ԱՎԵ բարեգործական հիմնադրամից։