2013 թ. հունիսի 20-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ սեմինար՝ «Դեռահասների զարգացման առանձնահատկությունները» թեմայով:
Սեմինարը, որը կազմակերպել էր «Հայաստանյան կլոր սեղան» հիմնադրամը, նախատեսված էր հոգևորականների և հավատքահեն կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Այն վարում էր Երևանի Մ. հերացու անվան բժշկական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, «ԻՆՏՐԱ» հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Սեմինարի ընթացքում քննարկվող թեմաներից էին դեռահասության տարիքում հոգեբանական զարգացման առանձնահատկությունները, մոդելները, ագրեսիվ վարքի կամ բռնության հիմնական աղբյուրները և այլն: հանդիպման ժամանակ կատարվեց նաև մասնակիցների ներկայացրած դեպքերի վերլուծություն՝ ժամանակակից հոգեբանության տեսանկյունից: