ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար երկրօրյա սեմինար անցկացրեցին՝ նվիրված ժողովրդագրությանը և Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։ Սեմինարին մասնակցեցին շուրջ 30 լրագրողներ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը ողջունեցին մասնակցեցին։
Սեմինարի առաջին օրը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության բաժնի պետ Արտակ Մարկոսյանը ներկայացրեց ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները ՀՀ-ում՝ իրողությունների և մարտահրավերների տեսանկյունից, ինչպես նաև ՀՀ հարևան և ԱՊՀ երկրների ժողովրդագրական ներկայիս իրավիճակն ու զարգացման միտումները։
Տիկին Հարությունյանը խոսեց աշխարհում ժողովրդագրական միտումների մասին՝ մանրամասնելով ժողովրդագրական անցման, ծնելիության, ծերացման, մահացության, ինչպես նաև միգրացիայի առումով զարգացումները։
ՄԱԲՀ հաղորդակցության պատասխանատու Մհեր Մանուկյանը լրագրողներին ներկայացրեց ժողովրդագրական իրավիճակի լուսաբանման համար հնարավոր տեղեկատվական աղբյուրները և դրանցից օգտվելու առանձնահատկությունները։
Երկրորդ օրը, ՄԱԲՀ «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց ժողովրդագրական քաղաքականությունների միջազգային լավագույն փորձը, մասնավորապես, շեշտադրելով ընտանիքակենտրոն քաղաքականությունները։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը խոսեց կառավարության ժողովրդագրական ներկա և ապագա քաղաքականությունների մասին։
Սեմինարի երկրորդ օրը մասնակիցներին միացավ նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը, որը ներկայացրեց աշխատանքին առչվող քաղաքականությունները Հայաստանում։ Սեմինարին ներկա էր նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ներկայացուցիչը։