2014 թ․ օգոստոսի 29-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ քննարկում-ասուլիս՝ նվիրված հղիության սեռով պայմանավորված ընդհատումների խնդրին, ինչպես նաև վերջերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ինքնաբուխ տարածում գտած «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆլեշմոբին:
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և «Իսկ դու ունե՞ս աղջիկ» ֆեյսբուքյան ֆլեշմոբի նախաձեռնողներից՝ Արամազդ Ղալամքարյանը:
«Մեր նպատակը մեկն է՝ կանխել, նվազեցնել և բացառել սեռով պայմանավորված հղիությունների արհեստական ընդհատումները Հայաստանում», - քննարկման սկզբում ասաց տիկին Սարիբեկյանը: Նա հատուկ ուշադրություն դարձրեց նաև
Գարիկ Հայրապետյանը նշեց, որ արդեն իսկ Հայաստանում 1993 թ․-ից հետո ծնված տղա երեխաների թիվը մոտ 50000-ով ավելին է, քան աղջիկ երեխաներինը, ինչը հետագայում կարող է լուրջ ժողովրդագրական շեղումների բերել: