News

Իրական պատմությունների վրա հիմնված «Վերադարձ» փսիխոդրաման ցուցադրվեց ՄԱԿ-ի դահլիճում

8 Մայիս 2019

2019 թ. մայիսի 8-ին, ՄԱԿ-ի գրասենյակի դահլիճում, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնը կազմակերպեցին իրական պատմությունների վրա հիմնված «Վերադարձ» փսիխոդրամայի ցուցադրությունը։ Բեմադրության հեղինակն էր Ռոբերտ Առաքելյանը։

Ներկայացումն անդրադառնում է խոցելի և լուսանցք մղված խմբերի՝ թմրանյունաթային կախվածություն, հաշմանդամություն ունեցող դեռահասների և երիտասարդների, ընտանեկան բռնության զոհերի, միայնակ մայրերի և այլ խմբերի խնդիրներին։

Փսիխոդրաման մեծ հաջողություն ունեցավ, բազմաթիվ հանդիսատեսներ արցունքն աչքերին էին հետևում նրա ընթացքին։ 

Ներկայացմանը հաջորդի քննարկում` Ինթրա Հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանի հետ: