Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Լրագրողները հանդիպեցին ՄԱԲՀ ժողովրդագրության հարցերով փորձագետ Ռալֆ Հակերտին

Լրագրողները հանդիպեցին ՄԱԲՀ ժողովրդագրության հարցերով փորձագետ Ռալֆ Հակերտին

Լրագրողները հանդիպեցին ՄԱԲՀ ժողովրդագրության հարցերով փորձագետ Ռալֆ Հակերտին

calendar_today 21 May 2013


2013 թ. մայիսի 21-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում մի լրագրողներ հանդիպեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Բնակչության և զարգացման մասնաճյուղի մասնագիտական բաժնի տվյալների և հետազոտությունների գծով ավագ փորձագետ Ռալֆ Հակերտին:

Լրագրողներին փորձագետին ներկայացրեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նա նշեց, որ ներկայում Հայաստանում որոշակի քայլեր արվում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծնելիության ցուցանիշը բարելավելու առումով, սակայն վստահաբար պնդել դրանց արդյունավետությունը հնարավոր չէ: Ըստ պարոն Հայրապետյանի, ներկայում մեր երկրում վերարտադրողական տարիքի կանանց ծնելիության ցուցանիշը կազմում է 1.5-ից 1.6, իսկ կառավարության նոր ծրագրով այն նախատեսվում է բարձրացնել մինչև 1.8:

Ռալֆ Հակերտն անդրադարձավ Հայաստանի ժողովրդագրության առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին: Մասնավորապես, անդրադառնալով ծնելիության մակարդակի բարձրացմանը, փորձագետը, ընդունելով, որ հայաստանյան կառավարությունն այն իրավամբ համարում է իր առաջնային խնդիրներից մեկը, կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ հարակից, մասնավորապես արտագաղթի և գործազրկության, խնդիրների լուծմանը: Այդ խնդիրների լուծումը, պարոն Հակերտի կարծիքով, ինքնին կարող են մղել ծնելիության աճի:


Հանդիպման մասին կարդացեք «Առավոտ»-ում, «Ազատություն» ռադիոկայանի կայքում«Ազգ» օրաթերթում, «Կինը և քաղաքականությունը» պարբերականում, «Մեդիամաքս» լրատվական գործակալության կայքում