2013 թ. մայիսի 21-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում մի լրագրողներ հանդիպեցին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Բնակչության և զարգացման մասնաճյուղի մասնագիտական բաժնի տվյալների և հետազոտությունների գծով ավագ փորձագետ Ռալֆ Հակերտին:
Լրագրողներին փորձագետին ներկայացրեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նա նշեց, որ ներկայում Հայաստանում որոշակի քայլեր արվում են ուղղակիորեն կամ անուղղակիորեն ծնելիության ցուցանիշը բարելավելու առումով, սակայն վստահաբար պնդել դրանց արդյունավետությունը հնարավոր չէ: Ըստ պարոն Հայրապետյանի, ներկայում մեր երկրում վերարտադրողական տարիքի կանանց ծնելիության ցուցանիշը կազմում է 1.5-ից 1.6, իսկ կառավարության նոր ծրագրով այն նախատեսվում է բարձրացնել մինչև 1.8:
Ռալֆ Հակերտն անդրադարձավ Հայաստանի ժողովրդագրության առջև ծառացած խնդիրներին և դրանց լուծման տարբերակներին: Մասնավորապես, անդրադառնալով ծնելիության մակարդակի բարձրացմանը, փորձագետը, ընդունելով, որ հայաստանյան կառավարությունն այն իրավամբ համարում է իր առաջնային խնդիրներից մեկը, կարծիք հայտնեց, որ անհրաժեշտ է լուրջ ուշադրություն դարձնել նաեւ հարակից, մասնավորապես արտագաղթի և գործազրկության, խնդիրների լուծմանը: Այդ խնդիրների լուծումը, պարոն Հակերտի կարծիքով, ինքնին կարող են մղել ծնելիության աճի:
Հանդիպման մասին կարդացեք «Առավոտ»-ում, «Ազատություն» ռադիոկայանի կայքում, «Ազգ» օրաթերթում, «Կինը և քաղաքականությունը» պարբերականում, «Մեդիամաքս» լրատվական գործակալության կայքում