Go Back Go Back
Go Back Go Back

Կայացավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի չորրորդ մրցանակաբաշխությունը

Կայացավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի չորրորդ մրցանակաբաշխությունը

News

Կայացավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի չորրորդ մրցանակաբաշխությունը

calendar_today 10 February 2012

2012 թ. թվականի փետրվարի 10-ին, ժամը 17:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր» դահլիճում տեղի ունեցավ «Նա/Նե» ամենամյա լրագրողական մրցույթի չորրորդ մրցանակաբաշխությունը:

Այս տարի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հատուկ մրցանակ էր սամանել Հայաստանում հղիության` սեռով պայմանավորված ընդհատումների վերաբերյալ լավագույն նյութի հեղինակի համար: Որոշակի տատանումներից հետո, ի վերջո, մենք որոշեցինք հատուկ մրցանակը բաժանել երկու հեղինակների միջև: Այսպիսով, Նա/Նե արձանիկը և 100.000 դրամի չափով դրամական պարգևը բաժին հասավ «ԵվրասիաՆեթ»-ը ներկայացնող Մարիաննա Գրիգորյանին՝ «Are Selective Abortions Behind Birth Ratio Imbalance?» հոդվածի համար, և 50.000 դրամի չափով պարգևը՝ «ՄեդիաԼաբ»-ը ներկայացնող Փառանձեմ Հովհաննիսյանին՝ «Դադարեցված կյանքի պատմություններ. սեռով պայմանավորված աբորտները` մտահոգության տեղիք» հոդվածի համար:

Ինչ վերաբերւոմ է հիմնական անվանակարգերին, ինչպես տեղեկացնում են «Նա/Նե» մրցանակաբաշխության մամուլի գրասենյակից, «Հեռուստատեսային նյութ» անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Առաջին մրցանակ չի սահմանվել, իսկ երկրորդ մրցանակի արժանացել է Արման Սուլեյմանյանը (Սիվիլնեթ), երրորդ մրցանակի` Անի Հակոբյանը (12TV), երրորդ մրցանակի` Նատալյա Օսյանը (Անկյուն + 3):

«Տպագիր հոդված» անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են` առաջին մրցանակի արժանացել է Լիանա Սիրունյանը «Հայաստանի զրուցակից» թերթի «Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք...» նյութի համար, երկրորդ մրցանակի արժանացել է Արթուր Հովհաննիսյանը («Հայացք» օրաթերթ, «Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից» նյութի համար), երրորդ մրցանակի` Հռիփսիմե Ջեբեջյան («Առավոտ» օրաթերթ, «Ստրուկը փախավ տիրոջից» նյութի համար):

«Առցանց կամ բլոգի» հոդված անվանակարգում առաջին մրցանակ ստացել է Երանուհի Սողոյանը ( hetq.am, «Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար), երկրորդ մրցանակ` Լուսինե Ավագյանը (ankakh.com, «Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար), երրորդ մրցանակի արժանացել են Փառանձեմ Հովհաննիսյանը և Սառա Խոջոյանը ( Media Lab, «Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» և «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում» նյութերի համար):

«Սոցիալական և առևտրային գովազդ» անվանակարգում առաջին մրցանակ չի սահմանվել: Երկրորդ մրցանակ ստացել է Ստատուս Հոլդինգ ընկերությունը, երրորդ մրցանակ` Արտակարգ ալիքը:

«Ֆոտոռեպորտաժ» անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 8 հեղինակ և գործակալություն: Մրցանակակիրներն են`

Առաջին մրցանակակիրն է Փիրուզա Խալափյանը ( Media Lab, «Շների դրախտը. Երևանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոէսսե), երկրորդ մրցանակի արժանացել է Իննա Մխիթարյանը (hetq.am, Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանին նվիրված ֆոտոպատմության համար), երրորդ մրցանակի` Ֆոտոլուր գործակալությունը` տարվա ընթացքում թեմային անդրադառնալու համար:

«Ռադիոնյութ» անվանակարգում մրցանակ չի սահմանվել: