2013 թ. փետրվարի 12-ին, Երևանի «Մոսկվայի տանը» տեղի ունեցավ 2012 թ. «Նա/Նե» լրագրողական ավանդական, արդեն հինգերորդ մրցանակաբաշխությունը:
Այս անգամ մրցույթի համար ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը սահմանել էր հատուկ մրցանակ՝ «Կանխարգելելի անպտղություն՝ պայմանավորված աբորտով կամ սեռավարակներով» թեմայի լավագույն լուսաբանման համար:
Եվ այսպես, մեր մրցանակակիրը դարձավ Նելլի Բաբայանը «Առավոտ» օրաթերթից՝ իր«Աբորտներն ու սեռավարակները՝ անպտղության հիմնական պատճառ» հոդվածով: Շնորհավո՛ր՚
Այս տարվա «Նա/Նե»-ի և մրցանակակիրների մասին կարող եք կարդալ-լսել-դիտել մրցույթիբլոգում: