Go Back Go Back
Go Back Go Back

Կայացավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը

Կայացավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը

News

Կայացավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը

calendar_today 17 October 2019

Հոկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գևորգ Զ Չորեքչյան դահլիճում ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի (ՀԿՍ) և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Տղաների նախընտրությունն ու աղջիկների թերարժևորումը Հայաստանում և Եկեղեցին» համաժողովը: Միջոցառումն իրականացվել է Եվրամիության ֆինանսավորմամբ՝ «Տղաների նախընտրության և աղջիկների թերարժևորման կանխարգելմանը ուղղված գլոբալ ծրագրի» շրջանակում:

Մասնակիցներին ողջունեցին Հայաստանի Աստվածաշնչային Ընկերության գլխավոր քարտուղար Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանը:

Եզնիկ սրբազանը նշեց, որ արդի աշխարհում նման խնդիրների բարձրաձայնումը կարևոր է, որպեսզի դեմոգրաֆիական լուրջ խնդիրների առաջ չկանգնենք: Նրա խոսքով՝ աղջիկ և տղա երեխաների միջև նախապատվությունը տարբեր վայրերում քննարկելիս ինքը միշտ հարցադրում է անում, թե տղաների՝ ավելի շատ ծնվելու դեպքում ո՞վ պետք է լույս աշխարհ բերի նոր սերունդներ:

Կարեն Նազարյանի խոսքով՝ Կլոր սեղան հիմնադրամը մշտապես ընտանիքի բարեկեցության, ընտանիքում բռնության կանխարգելման և բարգավաչմանն ուղղված ծրագրեր իրականացնում է մարզերում: Իսկ այդ հարցում Կլոր սեղանի ծրագրերի հիմնական իրականացնողերը Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներն են: Նրանք են հաայնքներում իրականացնում քարոզչություն, հանդիպում ընտանիքների հետ և նրանց հետ տանում համապատասխան աշխատանքը: 

Ծովինար Հարությունյանը շեշտեց Կլոր սեղան հիմնադրամի հետ ընտանիքի բարեկեցությանն ուղղված բազմաթիվ ծրագրեր իրականացնելու փորձի մասին: Նրա խոսքով՝ բազմաթիվ մարտահրավերներով լեցուն աշխարհում հույժ կարևոր է այդ հարցը բարձրացնելը և հասարակության մեջ կարծրատիպերի հաղթահարումը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի գենդերային ծրագրի վերլուծաբան Լուսինե Սարգսյանը ներկայացրեց զեկույց կանանս և տղամարդկանց հավասարության վերաբերյալ: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Նարինե Բեգլարյանը խոսեց «Տղաների նախընտրությունը և սեռով պայմանավորված խտրական ընտրությունը Հայաստանում. պատճառները և ներկա իրավիրճակը» թեմայով:  

Համաժողովի երկրորդ հատվածում Գևորգյան աստվածաբանական ճեմարանի դասախոս Մարիաննա Ապրեսյանը զեկուցեց «Մշակութային ընկալումների ազդեցությունը տղայի նախընտրության երևույթի վրա Հայաստանում» թեմայի մասին:  Համաժողովի ավարտին խնդրո առարկան քննարկեցին մասնակից հոգևորականները և զեկուցողները: