Go Back Go Back
Go Back Go Back

Հայաստանը կունենա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը

Հայաստանը կունենա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը

News

Հայաստանը կունենա ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգը

calendar_today 24 January 2025

A person presenting at a conference in front of a poster titled "The Ministry of Labor and Social Affairs of the Republic of Armenia" with attendees in uniforms, some visibly labeled "POLICE." One attendee is capturing the event on a video camera.
Armenia launches its first digitalized unified system for recording cases of domestic violence

Attendees at a conference, focused on 'Data for Action', listening to a speaker at the front of a modern meeting room.

Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի հաշվառման առաջին թվայնացված միասնական համակարգն այսօր ներկայացվել է շահագրգիռ կողմերին։  Այն կպարունակի համապարփակ տեղեկություններ՝ընտանեկան և կենցաղային բռնության յուրաքանչյուր դեպքի, դրա ընթացքի, բռնության ենթարկված անձին մատուցված ծառայությունների վերաբերյալ, նաև կօգնի պետությանը կանխարգելման, արձագանքման և ուղղորդման գործողությունները դարձնել առավել արագ, համակարգված և թիրախային։

Համակարգը մշակվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համատեղ նախաձեռնությամբ՝ ««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ 

A woman stands at a podium with a microphone, presenting at the launch event of the first centralized domestic violence case management digital system in Armenia. Behind the speaker, a banner displays the event's title "Data for Action" along with various logos including UNFPA and the European Union.

«Տեղեկությունների հավաքագրման այս համակարգը ձևավորվել է մասնակցային եղանակով․ փոխհամաձայնեցված է բոլոր շահագրգիռ կառույցների և կողմերի հետ, որոնք մասն են կազմում հարթակի գործարկմանը»,- բացելով միջոցառումը, նշեց ՄԱԿ–ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը,- «Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումից մինչ այսօր, ավելի քան յոթ տարի ընտանեկան բռնության դեպքերով մատուցված ծառայությունների հաշվառումն իրականացվել է ոչ միասնական մեթոդաբանությամբ և թղթային տարբերակով։ Հուսով ենք, որ այս  նոր, թվային և մեկ միասնական մեթոդաբանությամբ աշխատող համակարգը կօգնի պետությանը և շահագրգիռ կողմերին իրենց աշխատանքները դարձնել առավել թիրախային և ունենալ բավարար տվյալներ ոլորտի հետագա բարեփոխումների համար»։

Համակարգի շնորհանդեսին ողջույնի խոսքով են հանդես եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը և Հայաստանում ԵՄ պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը։ 

A person is presenting at a podium with a microphone at a 'DATA FOR ALL' event, with banners displaying logos including Nork Technology Center, EU and UNFPA. The audience, seen from behind, is listening attentively.

«Այսօրինակ համակարգերը հնարավորություն են տալիս պետական մարմիններին մշակել փաստարկված և տվյալների վրա հիմնված քաղաքականություններ՝ ուղղված ընտանիքում բռնության կանխարգելմանը և հաղթահարմանը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության և աջակցության միջոցների արդիականացմանն ու բարելավմանն ու վերջապես հանրության իրազեկվածության բարձրացմանը։ Համակարգի առկայությունը կարևոր է նաև բռնության դեպքերի դինամիկան վերահսկելու, կրկնվող դեպքերն ու ռիսկային գործոնները վերհանելու և համապատասխան կանխարգելիչ գործողություններ իրականացնելու համատեքստում»,-նշել է նախարար Մկրտչյանը։

A person speaks at a podium during a conference on data on GBV, with a presentation screen displaying a graph and text in the background and an audience of attendees in the foreground.

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբն ասաց. «Այս համակարգով Հայաստանը նշանակալի քայլ է կատարում ընտանեկան բռնության դեմ պայքարում առավել արդյունավետ և տվյալահեն մոտեցման ուղղությամբ։ Համոզված եմ, այս կարևոր գործիքը կօգնի բոլորիս ստեղծելու առավել ապահով և արդար հասարակություն»։

 Պարոն  Յան Պլեշինգերը նշեց, որ թվայնացումը և ընտանեկան բռնության դեմ պայքարը կարևոր ուղղություններ են Եվրամիության համար, և այս նոր հարթակը թույլ կտա ոչ միայն բարելավել արձագանքման համակարգը, այլև ունենալ տվյալների համապարփակ միասնական շտեմարան։

««Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի ղեկավար Անահիտ Պարզյանը ներկայացրել է համակարգի աշխատանքի և տվյալների հավաքագրման մանրամասները։

Համակարգն աշխատելու է ՀՀ Կառավարության 18 հունվարի 2024 թվականի կայացված որոշման հիման վրա, համաձայն որի տեղեկատվությունը հավաքագրվելու է մի շարք պետական կառույցներից, այդ թվում՝ պետությանը պատվիրակված ծառայություն մատուցող ՀԿ-ների կողմից։ Տվյալների վերջնական ամփոփումն ու հրապարակումն իրականացնելու է լիազոր մարմնի՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Համակարգի անխափան գործունեության համար պատասխանատու է «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը: 

Audience members listening attentively at a conference, including a person in uniform and individuals in business attire. There are water bottles and notepads on the table in front of them.

Three professionals attentively listening at a conference, seated in a row with water bottles and notepads on the table in front of them.

Audience members seated at a conference, listening attentively.

Attendees seated at tables during a conference session, focusing on presentations and taking notes. The setting includes laptops, notebooks, and a bright, modern room.

Համակարգ տվյալներ են մուտքագրելու Ոստիկանությունը, Քննչական կոմիտեն, Դատախազությունը, Դատական դեպարտամենտը, աջակցության կենտրոնները և ապաստարանները։ Անհրաժեշտության դեպքում, տեղեկություններ կարող են մուտքագրել նաև այլ գերատեսչություններ, օրինակ՝ Առողջապահության նախարարությունը։

Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։