Go Back Go Back
Go Back Go Back

Հայաստանը միանում է Գենդերահեն բռնության դեմ ակտիվության 16-օրյա համաշխարհային քարոզարշավին

Հայաստանը միանում է Գենդերահեն բռնության դեմ ակտիվության 16-օրյա համաշխարհային քարոզարշավին

News

Հայաստանը միանում է Գենդերահեն բռնության դեմ ակտիվության 16-օրյա համաշխարհային քարոզարշավին

calendar_today 25 November 2015

 

Երեւան, նոյեմբերի 25, 2015թ. - Հայաստանի կառավարությունը, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի դեսպանությունները, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Երեւանում ԵԱՀԿ գրասենյակը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը, Միավորված ազգերի կազմակերպության Հայաստանի գրասենյակը, քաղաքացիական հասարակության գործընկերների հետ համատեղ, այսօր ազդարարեցին Գենդերահեն բռնության դեմ ակտիվիզմի 16-օրյա համաշխարհային քարոզարշավի մեկնարկը։ Միջոցառումը ներառում էր ճեպազրույց մամուլի հետ, «Իմ աղջիկը» շարադրությունների մրցույթի մրցանակաբաշխությունը և «Կին, կին» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: 

Ճեպազրույցը նախագահում էին ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար պրն. Գարիկ Հայրապետյանը, ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարի տեղակալ պրն. Ֆիլարետ Բերիկյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ն.Գ. պրն. Ռիչարդ Միլզը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան Ն.Գ. տկն. Ջուդիթ Ֆարնուըրթը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ն.Գ. պրն. Անդրեյ Սորոկինը, Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տկն. Նատալյա Վուտովան, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Քաղաքական, տնտեսական, մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար, խորհրդական պրն. Դիրկ Լորենցը, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ տկն. Նելլի Դուրյանը և Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող տկն. Զարուհի Հովհաննիսյանը: 

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժ. պ. Գարիկ Հայրապետյանը բացեց միջոցառումը՝ նշելով. «Կանանց եւ աղջիկների նկատմամբ բռնությունը ոչ միայն քայքայում է ընտանիքներ եւ կործանում դրանից տուժած անձանց կյանքը, այլեւ վտանգում է մեր ամբողջ հասարակության տնտեսական եւ սոցիալական առաջընթացը, եւ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի վերջին հետազոտությունը հաստատում է ասվածը»։ Պարոն Հայրապետյանն ընթերցեց նախագահող կողմերի համատեղ ուղերձը, որին հետևեցին մասնակիցների ողջույնի խոսքերն ու բուն ճեպազրույցը (մանրամասների համար տե՛ս մամուլի հաղորդագրությունը):

Ճեպազրույցից հետո ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու «Մեդիամաքս» ընկերությունը պարգևատրեցին հայրերի համար «Իմ աղջիկը» խորագրով շարադրությունների մրցույթի երեք հաղթողներին: Մրցույթը նպատակ ուներ նպաստելու աղջիկ երեխայի արժեքի բարձրացմանը և Հայաստանում հղիության սեռով պայմանավորված ընդհատումների դեմ պայքարին:

«Ամենադժվարն այդ 122 շարադրությունները կարդալն էր ու գնահատելը», - ասաց պարոն Հայրապետյանը, - «Հազիվ էի կարողանում զսպել զգացմունքներս, քանի անգամ արցունք է եկել աչքերիս»: Այս հիանալի մրցույթը կազմակերպելը «Մեդիամաքսի» գաղափարն էր, որը կյանքի կոչվեց ՄԱԲՀ օգնությամբ և տվեց այդքան ջերմացնող ու հուզիչ արդյունքներ: 

Մրցանակաբաշխությանը հետևեց «Կին, կին» լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որի ժամանակ իր դիտարկումները ներկայացրեց հեղինակը՝ «4Պլյուս» վավերագրական լուսանկարչական կենտրոնը: 

Ընթերցեք ՄԱԲՀ գործադիր տնօրենի ուղերձը Կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ: