News

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը եւ ՄԱԲՀ թիմը ԲԶՄՀ դրոշը բարձրացրեցին Արագածի գագաթ

11 Հուլիս 2019

2019 թ. հուլիսի 11-ին, Բնակչության համաշխարհային օրը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի թիմը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի  հետ, բարձրացան Արագած լեռան գագաթը եւ Բնակչության եւ զարգացման միջազգային համաժողովի (ԲԶՄԿ) դրոշը պարզեցին չորս կիլոմետր բարձրության վրա։

ԲԶՄՀ25-ին նվիրված Նայրոբիի գագաթնաժողովը նպատակ ունի մոբիլիզացնել 1994 թ. Ժողովրդագրության եւ զարգացման միջազգային կոնֆերանսի  կողմից ընդունված Գործողությունների ծրագրի վերջնական եւ լիարժեք իրականացման քաղաքական կամքը եւ ֆինանսական պարտավորությունները:

 Գագաթնաժողովը նոր լիցք է հաղորդելու համաշխարհային հանրությանը, անսովոր ընդգրկուն կոալիցիա բերելով, նոր կյանք հաղորդելու ԲԶՄՀ օրակարգին:

 Այս գագաթնաժողովը եզակի հնարավորություն է, որը կօգնի բարձրացնել կանանց եւ աղջիկներին, նրանց ընտանիքները եւ համայնքներն ու ստեղծել ավելի լավ աշխարհ`բոլորի համար՝ իրավունքների եւ ընտրությունների միջոցով: