You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Մեդիամաքսը ամփոփել են «Ինձ պատահել է այս անհավանական բարի պատմությունը» մրցույթի արդյունքները: 

Ընդհանուր առմամբ, մրցույթին ներկայացվել էր 136 շարադրություն, որոնք ներկայացված են այս հղումով:

Ժյուրին գնահատել է աշխատանքները երկու չափանիշով՝ բովանդակություն եւ ոճ:

Հաղթող է ճանաչվել Տաթեւ Կարապետյանի շարադրությունը: Տաթեւ Կարապետյանը կստանա դրամական պարգեւ՝ 400 000 ՀՀ դրամ: 

Երկրորդ տեղը զբաղեցրել է Լիլիթ Բարսեղյանի շարադրությունը: Լիլիթ Բարսեղյանը կստանա դրամական պարգեւ՝ 200 000 ՀՀ դրամ:

Երրորդ տեղը զբաղեցրել է Մարիամ Գրիգորյանի շարադրությունը: Մարիամ Գրիգորյանը կստանա դրամական պարգեւ՝ 100 000 դրամ:

Հաղթողների պարգեւատրումը կկայանա նոյեմբերի 13-ին, երբ նշվում է Բարության համաշխարհային օրը:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակն ու Մեդիամաքսը շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին եւ շնորհավորում են հաղթողներին: