Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Հայտնի են «Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության» արդյունքները

Հայտնի են «Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության» արդյունքները

News

Հայտնի են «Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտության» արդյունքները

calendar_today 09 February 2023

«Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտությունը»։
«Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտությունը»։

Հայաստանցիների քանի տոկոսն ունի #հավասար վերաբերմունք ապագա երեխայի սեռի նկատմամբ՝ աղջի՞կ, թե՞ տղա են նախընտրում ունենալ Հայաստանի քաղաքացիները, որո՞նք են սեռի նախընտրության պատճառները, ինչպիսի՞ միտումներ են նկատվում վերջին 5 տարիների ընթացքում։ Ահա այս հարցերին է պատասխանում «Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտությունը»։

Հետազոտության համաձայն.

Տղա երեխա առավելապես նախընտրում են հետևյալ մարզերում՝ #Գեղարքունիք, #Շիրակ, #Արմավիր , #Արագածոտն

#Տավուշը միակ մարզն է, որտեղ աղջիկներին ընտանիքում նախապատվություն տվողների տեսակարար կշիռը ավելի մեծ է

#հավասար վերաբերմունքի հարցում` ամենալավ ցուցանիշը Կոտայքում է։

Նշենք, որ նորածինների սեռերի համամասնությունը 2022 թ. կազմում է 111.9 տղա 100 աղջկա հաշվով։ Ցուցանիշը կրկին աճել է 2021 թ.-ի համեմատ, երբ ունեինք 108.8 տղա 100 աղջկա հաշվով։ Պատճառներին մասամբ անդրադարձել է հետզաոտության ֆոկուս խմբային բաժինը՝ միտումը պայմանավորելով պատերազմի և համավարակի ազդեցությամբ։

Շնորհակալություն մեր գործընկերներին՝ OxYGen Foundation-ին և Breavis ընկերությանը հետազոտությունն իրականացնելու համար։

Հետազոտությունն իրականացվել է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։