Հայաստանցիների քանի տոկոսն ունի #հավասար վերաբերմունք ապագա երեխայի սեռի նկատմամբ՝ աղջի՞կ, թե՞ տղա են նախընտրում ունենալ Հայաստանի քաղաքացիները, որո՞նք են սեռի նախընտրության պատճառները, ինչպիսի՞ միտումներ են նկատվում վերջին 5 տարիների ընթացքում։ Ահա այս հարցերին է պատասխանում «Հայաստանի Հանրապետությունում պտղի սեռի խտրական ընտրության հետազոտությունը»։
Հետազոտության համաձայն.
Տղա երեխա առավելապես նախընտրում են հետևյալ մարզերում՝ #Գեղարքունիք, #Շիրակ, #Արմավիր , #Արագածոտն
#Տավուշը միակ մարզն է, որտեղ աղջիկներին ընտանիքում նախապատվություն տվողների տեսակարար կշիռը ավելի մեծ է
#հավասար վերաբերմունքի հարցում` ամենալավ ցուցանիշը Կոտայքում է։
Նշենք, որ նորածինների սեռերի համամասնությունը 2022 թ. կազմում է 111.9 տղա 100 աղջկա հաշվով։ Ցուցանիշը կրկին աճել է 2021 թ.-ի համեմատ, երբ ունեինք 108.8 տղա 100 աղջկա հաշվով։ Պատճառներին մասամբ անդրադարձել է հետզաոտության ֆոկուս խմբային բաժինը՝ միտումը պայմանավորելով պատերազմի և համավարակի ազդեցությամբ։
Շնորհակալություն մեր գործընկերներին՝ OxYGen Foundation-ին և Breavis ընկերությանը հետազոտությունն իրականացնելու համար։
Հետազոտությունն իրականացվել է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։