Go Back Go Back
Go Back Go Back

Հանդիպում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ պարմանուհիների հետ

Հանդիպում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ պարմանուհիների հետ

News

Հանդիպում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտ պարմանուհիների հետ

calendar_today 25 July 2018

2018 թ․ հուլիսի 25-ին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (ՄԱԲՀ) և ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնը հանդիպում կազմակերպեցին ՀՀ ռազմաուսումնական հաստատությունների այս տարվա յոթ պարմանուհի շրջանավարտների հետ: Հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԲՀ և ՊՆ համագործակցության ծրագրի շրջանակներում, որն ուղղված է պաշտպանության ոլորտում կանանց դերի և ներգրավման բարձրացմանը:

Հանդիպումը վարում էր ՀՀ ՊՆ Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Ներկա էին ՄԱԲՀ գործադիր ներկայացուցչի պաշտոնակատար Ծովինար Հարությունյանը, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանը, «Բժիշկներ առանց սահմանների» հոգեբան Եվա Օհանյանը: