Հուլիսի 27-ին, ժամը 14:00-ին, ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում տեղի ունեցավ հանրային քննարկում/բանավեճ «Երիտասարդների միգրացիան լա՞վ է, թե վատ. երիտասարդների վերաբերյալ վերջերս թողարկված զեկույցի արդյունքները» թեմայով: Քննարկումը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՀՏՎ): Հանդիպումը վարեց ՄԱԿ-ի բնակչության հիմանադրամի հաղորդակցության գծով օգնական Մհեր Մանուկյանը:
ՄԱԿ ՀՏՎ քննարկման մասնակից երիտասարդական խումբը հնարավորություն ունեցավ ավելին իմանալ և բանավիճել Հայաստանում երիտասարդների միգրացիոն միտումների մասին: Մասնակիցները հնարավորություն ստացան ծանոթանալու երիտասարդության շրջանում անցկացված վերջին հարցումների արդյունքներին, մասնավորապես, նրանց միգրացիոն նախընտրությունների առումով: