2011 թ. մայիսի 15-ին, ժամը 18:00-ից 23:00-ն, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Հայաստանի երիտասարդ հավասարակիցների ցանցը (Y-PEER) և The Laboratory-ն (DJ VAKCINA) Սիրահարների այգում անցկացրեցին ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակի օրվան նվիրված մոմավառություն:
Այդ օրն այգում բացվեց ֆոտո-ցուցահանդես, աշխատեցին ինֆորմացիոն կետեր, որտեղից ցանկացողները ստացան ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին իրենց հուզող հարցերի պատասխանները: Այնուհետև` մութն ընկնելուն պես մասնակիցներից յուրաքանչյուրը վառեց ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմ:
Ամեն տարի մայիսի 15-ին աշխարհի ավելի քան 120 երկրներում կազմակերպվում է ՁԻԱՀ-ից մահացածների հիշատակին նվիրված մոմավառություն:
Հայաստանը նույնպես բացառություն չէ, և արդեն երկրորդ տարին է, ինչ մենք նույնպես մոմավառությամբ հարգում ենք այս հիվանդությունից մահացածների հիշատակը Սիրահարների այգում: