Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ Գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմի ուղերձը 2022 թ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

ՄԱԲՀ Գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմի ուղերձը 2022 թ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

Statement

ՄԱԲՀ Գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմի ուղերձը 2022 թ. ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ

calendar_today 01 December 2022

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Գործադիր տնօրեն դոկտոր Նատալյա Քանեմ

Սեռական և վերարտադրողական առողջության և իրավունքների հավասար հասանելիությունը վճռորոշ է մեր աշխարհի բոլոր 8 միլիարդ մարդկանց համար: Իրավունքների և ընտրության հարցում խտրական խոչընդոտները վերացնելու հրատապ կոչը ոչ մի տեղ ավելի կարևոր չէ, քան ՄԻԱՎ-ի դեմ պայքարում, որը գտնվում է աննախադեպ ճնշման տակ՝ բազմակի գլոբալ ճգնաժամերի պայմաններում:

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը մենք պետք է վերաստանձնենք առ հավասարություն մեր հանձնառությունը՝ լուծելու այն, ինչը շարունակում է մնալ հանրային առողջության խոշոր սպառնալիք: Թեև աշխարհի բնակչության աճը առողջապահության ոլորտում կայուն առաջընթացի արդյունք է, անընդունելի է, որ այդ առաջընթացը դեռևս այդքան անհավասար լինի:

ՁԻԱՀ-ի համաճարակի բռնկումից ավելի քան 40 տարի անց, մենք կարող ենք զգալի առաջընթաց արձանագրել ՄԻԱՎ-ի տարածումը կասեցնելու և դրա հետևանքները մեղմելու գործում: Այնուամենայնիվ, 2021 թվականին գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1,5 միլիոն նոր դեպք, ինչը եռապատիկ գերազանցում է համաձայնեցված համաշխարհային թիրախը՝ տարեկան ոչ ավել, քան վարակի 500,000 նոր դեպք:

Գենդերային խտրականությունը և կանանց մարմնական ինքնավարության պակասը, ներառյալ՝ պաշտպանվելու միջոցի ընտրության հարցում, օգնում են բացատրել, թե ինչու է ՄԻԱՎ-ի նոր դեպքերի ավելի քան 60 տոկոսը Ենթասահարային Աֆրիկայի կանանց և աղջիկների մոտ: Այնտեղ ՄԻԱՎ-ով վարակվածությունը երեք անգամ ավելի բարձր է դեռահաս աղջիկների և երիտասարդ կանանց շրջանում, քան նույն տարիքի տղաների և տղամարդկանց մոտ:

ՄԻԱՎ-ով վարակվելու բարձր ռիսկ ունեցող մարդիկ հաճախ հանդիպում են անհավասարության բազմաթիվ դրսևորումների, որոնք խորացնում են նրանց խոցելիությունը: Այդ իսկ պատճառով, ՄԱԲՀ-ն առաջ էմղում ՄԻԱՎ-ի դեմ ինտեգրված արձագանքը: Այն ներառում է հիմնական ծառայությունների և միջոցների ապահովումը՝ միաժամանակ աշխատելով ավելի լայն սոցիալական համատեքստում՝ վերջ դնելու խտրականության բոլոր ձևերին և արագացնելու բոլորի իրավունքների իրացումը:

ՄԱԲՀ-ն սատարում է «Ապահովե՛նք հավասարություն» ի գործ կանչող կոչը, որը տանում է դեպի աշխարհ, որտեղ բոլոր մարդիկ կարող են պաշտպանել իրենց և զերծ մնալ ՄԻԱՎ-ից ու սեռական ճանապարհով փոխանցվող այլ վարակներից, ներառյալ՝ ամենաբարձր ռիսկի ենթարկվածները: Յուրաքանչյուր մարդ պետք է ճաշակի մարմնի ինքնավարության ազատությունն ու անվտանգությունը - և իրավունքը: Պետք է կարողանա օգտվել իր սեռական և վերարտադրողական իրավունքներից՝ անկախ սեռային ինքնությունից, սեռական կողմնորոշումից, սեռականությունից կամ սեռական վարքագծից:

Թեև ՄԻԱՎ-ի արձագանքման հարցում առաջընթացը կարող է և ձգձվում է, բայց մենք ունենք առաջ շարժվելու գործիքներ՝ ներառյալ կանխարգելման և բուժման նոր ձևերը: Հիմա ժամանակն է օգտագործել դրանք՝ դարձնելով համընդհանուր մատչելի և հասանելի: Դրանով մենք կկանգնեցնենք ՄԻԱՎ-ի հետագա տարածումը։ Եվ ձեռք կբերենք բոլորի համար հավասարության, առողջության և արժանապատվության վրա հիմնված հասարակություններ: