2015 թ․ փետրվարի 18-ին, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դահլիճում, տեղի ունեցավ ՄԱԲՀ հանդիպումն իր գործընկերների հետ, որտեղ ներկայացվեցին և քննարկվեցին երկրում ՄԱԲՀ գրասենյակի գործունեության 2010-2015 թթ. ծրագրի իրականացումը գնահատող զեկույցը, ինչպես նաև գործունեության 2016-2020 թթ. ծրագրի նախագիծը:
2014 թվականին ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակն նախաձեռնեց 2010-2015 թթ.-ին Հայաստանին ՄԱԲՀ աջակցության ծրագրի իրականացման անկախ գնահատում, որի հիմնական նպատակն էր ՄԱԲՀ-ին, երկրում առկա շահագրգիռ կողմերին, ինչպես և ավելի լայն լսարանի ներկայացնել երկրում ՄԱԲՀ գործունեության ծրագրի համապատասխանությանը և իրականացման արդյունավետությանը տրված անկախ գնահատական: Գնահատումը վերլուծում է նաև, թե ինչպես է ՄԱԲՀ-ն, լրացուցիչ արժեք բերելու առումով, ինքն իրեն տեղակայել ազգային զարգացման ծավալվող համատեքստում, ինչպես նաև ներկայացնում է անցյալ և ներկա համագործակցություններից քաղած դասերն ու մի շարք հստակ և շրջահայաց տարբերակներ է առաջադրում, որոնց հիման վրա հնարավոր կլիներ իրագործելի, ռազմավարական առաջարկություններ մշակել հաջորդ ծրագրի համար:
Հաշվի առնելով երկրում ՄԱԲՀ գործունեության ծրագրի գնահատման արդյունքում ստացված առաջարկությունները՝ ՄԱԲՀ-ն արդեն մշակել է գործունեության 2016-2020 թթ. ծրագրի նախագիծ, որը ներկայացվեց և քննարկվեց հանդիպման ընթացքում:
Քննարկումը անցավ շատ աշխույժ և ջերմ մթնոլորտում՝ արդյունավետ համագործակցության ակնկալիքով: