Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԲՀ օգնությամբ վերապատրաստվեցին շուրջ 100 մանկաբարձ-գինեկոլոգներ

ՄԱԲՀ օգնությամբ վերապատրաստվեցին շուրջ 100 մանկաբարձ-գինեկոլոգներ

News

ՄԱԲՀ օգնությամբ վերապատրաստվեցին շուրջ 100 մանկաբարձ-գինեկոլոգներ

calendar_today 23 June 2013

2013 թ. հունիսի 7-ից 23-ը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ, Երևանի և մարզերի շուրջ 100 մանկաբարձ-գինեկոլոգներ անցան «Հղիների նախածննյան և հետծննդյան խնամքի ժամանակակից մոտեցումները՝ ներառյալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խորհրդատվությունը» թեմայով դասընթաց:

Դասընթացը, որն անցկացվում էր Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող «Սեռական և վերարտադրողական առողջության ծառայությունների հզորացում» ծրագրի շրջանակներում, ներառում էր այնպիսի թեմաներ, ինչպիսիք են անվտանգ մայրությունը և արդյունավետ պերինատալ խնամքը, ապացուցողական բժշկությունը պերինատոլոգիայում, վարակները հղիության, ծննդաբերության և հետծննդաբերական շրջաններում և բազմաթիվ այլ կարևոր հարցեր:

Դասընթացում անդրադարձ էր արվում նաև Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնության հիմնախնդրին, որը դասընթացի մասնակիցները քննարկում էին այդ երևույթի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները ներկայացնող ֆիլմի դիտումից հետո: