Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Մարդասիրության համաշխարհային օրը

ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Մարդասիրության համաշխարհային օրը

News

ՄԱԿ-ը և գործընկերները նշում են Մարդասիրության համաշխարհային օրը

calendar_today 19 August 2013

Այսօր ավելի քան 40 երեխաներ և երիտասարդներ մասնակցեցին Մարդասիրության համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր  Հայաստանում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից Սևանի վինդսերֆինգի ակումբում:

Միջոցառման նպատակն էր ոգեշնչել երիտասարդությանը՝ լինելու ավելի ակտիվ մարդասիրական գործիչներ: ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչները երիտասարդների հետ քննարկեցին մարդասիրական ոլորտում ՄԱԿ-ի գործունեությունը, բաժանեցին ՄԱԿ-ի համապատասխան գրականություն, իսկ վինդսերֆինգի մրցույթի յոթ հաղթողները պարգևատրվեցին ՄԱԿ-ի խրախուսական նյութերով և հուշանվերներով:

Ամեն տարի օգոստոսի 19-ին ՄԱԿ-ը նշում է Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության ոլորտում աշխատող այն մարդկանց, ովքեր իրենց կյանքն են կորցրել ծառայողական պարտքը կատարելիս, այդ թվում նաև՝ այս տարի զոհված տասնյակ մարդկանց: Այս տարի լրանում է Բաղդադում ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի ռմբակոծման 10 տարին, որտեղ մահացան ՄԱԿ-ի և մարդասիրական ոլորտի 22 աշխատակից, այդ թվում՝ այն ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Իրաքում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նույնպես հիշատակում է նրանց զոհաբերությունը և վերահաստատում իր նվիրվածությունը մարդկանց կյանքեր փրկող այն գործին, որը կատարում են մարդասիրական ոլորտի աշխատողները ողջ աշխարհում:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը օրվա կապակցությամբ նշում է. «Այս օրը հնարավորություն է՝ տոնելու  այն ոգին, որը մեզ ոգեշնչում է առ մարդասիրական աշխատանք: Այս տարի Մարդասիրության համաշխարհային օրվա մեր քարոզարշավը կոչ է անում մարդկանց պատասխանել մեկ հարցի. «Ի՞նչ եք կարծում, աշխարհն ամենից շատ ինչի կարիք ունի»: Ես ամենուր կոչ եմ անում մարդկանց այցելել www.worldhumanitarianday.org կայքէջը և մեկ բառով հայտնել մեզ իրենց կարծիքը: Իմ բառն է՝ թիմային աշխատանք: Գլոբալ մարտահրավերների ժամանակաշրջանում մարդիկ և երկրները պետք է աշխատեն միասին՝ հանուն խաղաղության, արդարության, արժանապատվության և զարգացման ընդհանուր գործի: Դա է ՄԱԿ-ի մարդասիրական հրամայականը»:

Քննարկումից հետո, 12-ամյա Արմինեն նշեց. «Ես կցանկանամ օգնել մարդկանց, ովքեր կարիքի մեջ են և աշխարհն ավելի լավը կդարձնեմ: Երբ մեծանամ՝ կաշխատեմ ՄԱԿ-ում»:

Սևանում տեղի ունեցած այս միջացառմանն աջակցել են ՄԱԿ-ի Մշտական համակարգողը, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը, ՄԱԿ-ի Մարդասիրական գործերի համակարգման գրասենյակը: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն սատարում է Վինդսերֆինգի ակումբի ջանքերը՝ ուղղված երիտասարդական ակտիվիզմի, առողջ ապրելակերպի և շրջակա միջավայրի պահպանության քաջալերմանը: