You are here

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկում է ծրագիր՝  գենդերային և ընտանեկան բռնության հաղթահարման ոլորտում:
 
Ծրագրի ընդհանուր նպատակն է ազգային շահագրգիռ կողմերի (մասնավորապես առանցքային ոլորտների հաստատություններից և կազմակերպություններից՝ հոգեբանասոցիալական բարեկեցության, ոստիկանության, արդարադատության և առողջապահության) կարողությունների հզորացումը՝ գենդերային բռնությանը համապարփակ արձագանքի և գենդերային բռնության կանխարգելման նպատակով: 
 
Հաշվի առնելով, որ ներկայում Հայաստանը բարեփոխումների փուլում է, և գենդերային ոլորտը համարվում է առաջնայիններից մեկը, կարևոր է գենդերային և ընտանեկան բռնությանն ուղղված բազմաոլորտային արդյունավետ արձագանքի ձևավորումը և ազգային ու տեղական մակարդակներում բռնության ենթարկվածներին որակյալ հիմնական ծառայությունների մատուցումը: