Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցը

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցը

News

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հրապարակել է «Աշխարհի բնակչությունը» 2013 թ. զեկույցը

calendar_today 30 October 2013

Motherhood in childhood

Զեկույցը, որի ենթավերնագիրն է «Մանկահասակ մայրություն. դեռահասների հղիության մարտահրավերին դեմհանդիման», անդրադառնում է աշխարհում դեռահասների հղիության և մանկահասակ մայրության հիմնախնդրին:

Ըստ զեկույցի, մանկահասակ մայրությունը ահռելի համաշխարհային խնդիր է՝ հատկապես զարգացող երկրներում, որտեղ ամեն տարի 7.3 միլիոն աղջիկ ծննդաբերում է մինչև 18 տարեկանը: Ընդ որում, այդ 7.3 միլիոն ծնունդներից 2 միլիոնը տալիս են մինչև 14 տարեկան աղջիկները:

Զեկույցի համաձայն, Հայաստանում կենդանի ծնունդների մոտ 8 տոկոսն է բաժին ընկնում մինչև 20 տարեկան մայրերին: Ինչ վերաբերում է դեռահասներին, ապա նրանց շրջանում ծնունդների թիվը կազմում է 28.3՝ յուրաքանչյուր 1000 կնոջ հաշվարկով: Ըստ զեկույցի, Հայաստանում 15-ից 19 տարեկանների 3 տոկոսն է օգտվում բեղմնականխման ժամանակակից միջոցներից, իսկ 20-ից 24 տարեկանների դեպքում՝ 18 տոկոսը:

Զեկույցը ցույց է տալիս նաև, որ Հայաստանում մինչև 20 տարեկանների շրջանում աբորտների թիվը կազմում է մոտ 189՝ յուրաքանչյուր 1000 կենդանի ծնունդի հաշվարկով:

Մանրամասների համար այցելեք զեկույցի էջը, ինչպես նաև զեկույցին նվիրված էջը ՄԱԲՀ գլոբալ վեբ կայքում: