Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացնում է ժողովրդագրական հիմնախնդիրներըՀայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացնում է ժողովրդագրական հիմնախնդիրներըՀայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին

News

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացնում է ժողովրդագրական հիմնախնդիրներըՀայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին

calendar_today 19 November 2019

2019 թ. նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհանիսսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, խնդիրներն ու հեռանկարները։ Դասախոսության հրավերը ստացվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մարքեթինգի դասախոս Րաֆֆի Նիզիբլյանից։

Տիկին Հովհաննիսյանը խոսեց վաղ իննսունականների Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներից, համեմատեց դրանք ներկա ցուցանիշների հետ և ներկայացրեց ՄԱԿ-ի մի շարք կանխատեսումներն այդ ցուցանիշների վերաբերյալ՝ ընդգծելով ներկա և ապագա խնդիրները։

Դասախոսությանը հետևեց ակտիվ հարցուպատասխան։