You are here

2019 թ. նոյեմբերի 19-ին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհանիսսյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներին ներկայացրեց Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը, խնդիրներն ու հեռանկարները։ Դասախոսության հրավերը ստացվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի մարքեթինգի դասախոս Րաֆֆի Նիզիբլյանից։

Տիկին Հովհաննիսյանը խոսեց վաղ իննսունականների Հայաստանի ժողովրդագրական ցուցանիշներից, համեմատեց դրանք ներկա ցուցանիշների հետ և ներկայացրեց ՄԱԿ-ի մի շարք կանխատեսումներն այդ ցուցանիշների վերաբերյալ՝ ընդգծելով ներկա և ապագա խնդիրները։

Դասախոսությանը հետևեց ակտիվ հարցուպատասխան։