Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԳՈՒՄ Է ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ

ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԳՈՒՄ Է ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Press Release

ՄԱԿ-Ի ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍԳՈՒՄ Է ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻ ԿՈՐՈՒՍՏԸ

calendar_today 05 June 2017

Դ-ր բաբատունդե Օսոտիմեհինը
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ, 5-ը հունիսի, 2017 թ․ - Խորին թախիծով, ՄԱԲՀ-ն` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, հայտնում է, որ անցյալ գիշեր, սեփական տանն անսպասելիորեն վախճանվել է ՄԱԲՀ գործադիր տնօրեն դոկտոր Բաբատունդե Օսոտիմեհինը: Նա 68 տարեկան էր:
 
Դոկտոր Օսոտիմեհինը մասնագիտությամբ բժիշկ էր և հանրային առողջության փորձագետ: Նա 2011 թ․ հունվարի 1-ին ստանձնել էր ՄԱԲՀ չորրորդ գործադիր տնօրենի պաշտոնը՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի կարգավիճակով:
 
Նախքան այս նշանակումը դոկտոր Օսոտիմեհինը Նիգերիայի Առողջապահության նախարարն էր: Մինչ այդ նա գլխավորում էր ՁԻԱՀ-ի վերահսկողության ազգային գործակալությունը, որը համակարգում էր ՄԻԱՎ-ին և ՁԻԱՀ-ին ուղղված աշխատանքը Նիգերիայում:
 
Դոկտոր Օսոտիմեհինը բժշկի որակավորում էր ստացել 1972 թ-ին՝ Նիգերիայում, Իբադանի համալսարանում: Այնուհետև կրթությունը շարունակել էր Բիրմինգհեմի համալսարանում՝ 1979 թ-ին ստանալով բժշկական գիտությունների դոկտորի աստիճան: 1980 թ-ին նա մեկնարկել էր դասախոսական աշխատանքը Իբադանի համալսարանում և դարձել Կլինիկական պաթոֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ: 1990 թ-ին ստանձնել էր բժշկական քոլեջի ռեկտորի պաշտոնը: 2005 թ․ դեկտեմբերին Դոկտոր Օսոտիմեհինն արժանացել էր Նիգերիայի ազգային պատվո շքանշանի: Նա նախագահել էր մի շարք խորհուրդներ, այդ թվում Համաշխարհային տնտեսական ֆորումը:
 
Դոկտոր Օսոտիմեհինն ամուսնացած էր, ուներ հինգ երեխա և մի քանի թոռ:
 
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ցուցումով, 2017 թ․ հունիսի 5-ին ՄԱԲՀ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տիկին Նատալյա Կանեմը:
 
Ցավակցությունների համար Միավորված ազգերի կազմակերպության նյու-յորքյան գրասենյակի այցելուների մուտքի մոտ տեղադրվել է սգո մատյան: Ցավակցություններ կարելի է հղել նաև դոկտոր Օսոտիմեհինի ֆեյսբուքյան էջի միջոցով:
---