Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը միավորում են ուժերը՝ հանուն կայուն զարգացման և ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը միավորում են ուժերը՝ հանուն կայուն զարգացման և ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման

News

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը միավորում են ուժերը՝ հանուն կայուն զարգացման և ժողովրդագրական դիմակայունության ամրապնդման

calendar_today 27 January 2025

Two individuals holding folders stand in front of flags of Armenia and UNFPA..
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և Երևանի պետական համալսարանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ միավորելու կառույցների ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Two individuals are seated at a desk signing documents, flanked by the flags of Armenia and the UNFPA.

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը այսօր ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ միավորելու կառույցների ջանքերն ու ռեսուրսները երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։

Հուշագրի կնքմամբ կողմերը նպատակ ունեն գործադրելու իրենց բոլոր ջանքերը` երկարաժամկետ համագործակցություն և գործընկերություն հաստատելու համար կայուն զարգացման օրակարգի՝ մասնավորապես ժողովրդագրական դիմակայունության, երիտասարդների զորացման, գենդերային հարցերի, տվյալների ու հետազոտության շրջանակում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության առաջխաղացման գործում:

Ակադեմիական և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում ժողովրդագրական դիմակայունության ոլորտում, կարողությունների զարգացում, տվյալների կառավարում և բնակչության կանխատեսումների իրականացում, ՄԱԲՀ գիտելիքի և փորձագիտության ինտեգրում, նոր դասընթացների մշակում և առկա դասընթացների կատարելագործում, այդ թվում` ԵՊՀ կրթական ծրագրերի շրջանակում հեռավար ուսուցման դասընթացների և քաղաքացիական ծառայողների շարունակական մասնագիտական վերապատրաստման ծրագրերի ներառում. հենց այս ուղղություններով է իրականացվելու համագործակցությունը։ 

Համատեղ գործունեության շրջանակում կողմերը մշակելու և իրականացնելու են համագործակցությունը, գիտելիքի փոխանակումը խթանող համատեղ միջոցառումներ և նախաձեռնություններ: Դրանք ներառելու են և՛ սեմինարներ, և՛ աշխատաժողովներ, և՛ համաժողովներ՝ նվիրված ժողովրդագրական դիմակայունությանը, կատարված հետազոտությունների արդյունքներին և քաղաքականության մշակման միջազգային լավագույն փորձին։Two individuals sitting at a conference table with microphones in front of them, flanked by the flags of Armenia, the the UNFPA. A person from the left is delivering a speech. ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօր մի կարևոր քայլ է կատարվում կրթական և գիտահետազոտական բնագավառներում նոր նախագծերի իրականացման ուղղությամբ:

«Ինչպես գիտեք, մենք ստեղծել ենք Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն, որտեղ նախատեսում ենք իրականացնել խոր, համապարփակ և բազմաբովանդակ աշխատանքներ։ Մեր հիմնական գործընկեր կառույցներն են լինելու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, այսինքն՝ այս նախաձեռնությունը վերածվելու է եռակողմ համագործակցության։ Այսպիսով մենք դնում ենք այն գործընթացի անկյունաքարը, որը, վստահաբար կարող ենք ասել, հետագայում կտա իր պտուղները»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

 

 

A woman wearing glasses and a white shirt with a black vest stands at a podium with the UNFPA logo visible in the background.Խոսելով հուշագրի կարևորության մասին՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը նշեց.

«Մեծ ուրախություն և պատասխանատվություն է ԵՊՀ-ի հետ հուշագիր կնքելը, քանի որ սկիզբ ենք դնում մի նոր համագործակցության, որն ունի հսկայական ներուժ։ Այն անհրաժեշտ է ինչպես մեզ՝ ծրագրերի իրականացմանն աջակցելու, այնպես էլ պետությանը՝ իր նախաձեռնությունները կյանքի կոչելու և մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու հարցում։ Կարծում ենք, որ մենք կարող ենք օգտակար լինել՝ առաջարկելով այն, ինչը կարող է ավելացնել այդ ներուժը»։ 

Ըստ Լուսինե Սարգսյանի՝  ակնկալվում է, որ համատեղ աշխատանքը կօգնի բարելավելու հանրային ծառայությունները, քանի որ այդ ոլորտի մասնագետների մեծագույն մասը ԵՊՀ շրջանավարտներ են։ 

Group of individuals seated around a conference table in a formal meeting room, discussing with each other, with Armenian flag in the background.

Համագործակցության արդյունքում ուսանողների, հետազոտողների համար կստեղծվեն գիտելիքի փոխանակման և կապերի ստեղծման ու ամրապնդման հնարավորություններ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում։