Go Back Go Back
Go Back Go Back

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմի ուղերձը Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմի ուղերձը Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ

Statement

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Նատալյա Քանեմի ուղերձը Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ

calendar_today 19 August 2020

Կյանքեր փրկելը երբեք այսքան ցավագին չի եղել

Անցած տարվա ընթացքում մարդասիրական ոլորտի աշխատակիցների նկատմամբ հարձակումները գերազանցում են նախկին բոլոր ցուցանիշները՝ հարյուրավոր աշխատողներ հարձակման են ենթարկվել, վիրավորում ստացել, առեւանգվել կամ սպանվել։

Այս տարի COVID-19  համավարակի պայմաններում ահագնացող վտանգի են ենթակա առողջապահական ոլորտի աշխատակիցները։ Առղջապահության աշխատակիցները ոչ միայն բախվում են մահացու կորոնավրուսի վտանգին, այլեւ դիմանում են բռնության բարձրացող ալիքին, երբ հարձակումների են ենթարկվում վախի կամ ապատեղեկատվության պատճառով։   

Չնայած բռնության եւ հիվանդության այս ալիքին՝ այս իրական մարդասիրական հերրոսներն անդրդվելի են։ Աշխարհով մեկ մարդիկ իրենց համայնքներում եւ աշխարհի տարբեր հատվածներում ստանձնում են մարդասիրական աշխատանքի մարտահրավերը։ 

Մարդասիրության համաշխարհային օրը ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հիշում է նրանց, ովքեր վիրավորվել կամ սպանվել են իրենց պարտականությունները կատարելիս, եւ հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր շարունակում են փրկարար աջակցություն ու պաշտպանություն տրամադրել առավել կարիքավոր մարդկանց։

Մենք հարգանքի տուրք ենք մատուցում այն բժիշկներին, բուժքույրերին եւ մանկաբարձներին, որոնք վտանգում են սեփական կյանքը՝ ծննդաբերության ժամանակ օգնելու հղի կանանց։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում խորհրդատուներին եւ դեպք վարողներին, որոնք աջակցում են նրանց, ովքեր տուժել են գենդերային հիմքով բռնությունից, որն ահագնացել է COVID-19-ի պայմաներում։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում կին եւ երիտասարդ առաջնորդներին, որոնք ամուր կանգնած են մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության դիրքերում՝ որպես մարդասիրական առաջնագծի արձագանքողներ։ Եվ մենք ճանաչում ենք արտասովոր պարտքը առողջապահության բոլոր աշխատակիցների նկատմամբ, որոնք շարունակում են ծառայել շուրջ 750,000 կյանք խլած համավարակի պայմաններում։       

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամում մենք ճանաչում ենք նաեւ այն ահագնացած վտանգաները, որոնց ենթակա են մարդասիրական ոլորտի ու առողջապահության կին աշխատակիցները։ Կանայք առողջապահական եւ սոցիալական ծառայությունների աշխատուժի շուրջ 70 տոկոսն են, եւ հենց այս ոլորտներում առավել հավանական է բախվելը անապահով աշխատանքային պայմանների ու անվտանգության պարագաների եւ աջակցության անհավասար մատչելիության խնդիրներին։ Մենք գիտենք, որ սեռական ու վերարտադրողական առողջության եւ իրավունքների ու գենդերային հավասարության դիրքերում ամուր կանգնելը նույնպես լուրջ վտանգներ է առաջ բերում, եւ որ աճում է մարդու իրավունքների ակտիվիստների նկատմամբ սպառնալիքների, հարձակումների եւ սպանության դեպքերի թիվը։  

Մեզ ոգեշնչում են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աշխատակազմն ու գործընկերները, որոնք հաղթահարում են աննախադեպ դժվարություններ՝ ավելի քան 60 երկրում օգնություն տրամադրելու մարդասիրական ճգնաժամի մեջ հայտնված մարդկանց, այդ թվում նրանց, որոնք ծարահեղ կարիքի մեջ են հայտնվել COVID-19-ի պատճառով։ Մինչ մենք աշխատում ենք կառավարությունների եւ գործընկերների հետ՝ հասնելու ընտանիքի պլանավորման զրո չբավարարված կարիքի, մայրական մահացության զրո կանխարգելելի դեպքի եւ զրո գենդերային հիմքով բռնության ու վնասակար գործելակերպերի, ինչպիսիք են մանկական ամուսնությունը եւ կանանց սեռական օրգանների խեղումը, մենք նաեւ կոչ ենք անում զրո հարձակման մարդասիրական ոլորտի աշխատակիցների, քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում դպրոցների, հիվանդանոցների ու առողջապահական կլինիկաների նկատմամբ։ 

Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ հերոսները թիկնոց չեն կրում, բայց շատերը կրում են դիմակ եւ վահան (դեմքի)։ Նրանք պաշտպանում են նրանց կյանքը, ովքեր կյանք են տալիս։ Նրանք ականջալուր են օգնության հեռահար ճիչերին եւ աջակցում են կարիքի մեջ գտնվող կանանց ու աղջիկներին։ Նրանք գերմարդիկ են՝ իրենց անձնվիրությամբ, կարեկցանքով եւ իրենց հույսով, որ միասին մենք կարող ենք կառուցել ավելի լավ աշխարհ բոլորի համար։