Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Մամլո ասուլիս նվիրված Տարեցների միջազգային օրվան

Մամլո ասուլիս նվիրված Տարեցների միջազգային օրվան

Press Release

Մամլո ասուլիս նվիրված Տարեցների միջազգային օրվան

calendar_today 01 October 2015


2015 թ․ հոկտեմբերի 1-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ Տարեցների միջազգային օրվան նվիրված մամլո ասուլիս: Ասուլիսի բանախոսներն էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը, Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ Անահիտ Գևորգյանը:

Տիկին Կույումջյանը ներկայացրեց Հայաստանում տարեցների վերաբերյալ առկա վիճակագրական տվյալները, ինչպես նաև ինչպիսի միտումներ կան այս ոլորտում: Ըստ բանախոսի, Հայաստանը համարվում է ծերացող երկիր, և այդ միտումը շարունակվելու է:

Աննա Հովհաննիսյանը ներկայացրեց ՄԱԲՀ և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իրականացրած՝ Հայաստանի տուն-ինտերնատներում բնակվող տարեցների ու նրանց զավակների վերաբերյալ հարցման արդյունքները: Դրանք ցույց էին տալիս, որ տարեցները դառնում են տուն-ինտերնատների բնակիչ՝ անկախ տղա կամ աղջիկ երեխա ունենալու փաստից:

Տիկին Գևորգյանը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում տարեցների համար արվող աշխատանքների, ինչպես նաև տուն-ինտերնատների և տարեցներին մատուցվող ծառայություների վերաբերյալ: