2019 թ. մայիսի 15-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մամուլիս ասուլիս անցկացրեցին՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան այդ օրն առաջին անգամ Ընտանիքի միջազգային օր է հռչակել 1993 թ.-ին։
Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։
Խոսնակները ներկայացրեցին աշխարհում, տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում ընտանիքների բարեկեցության, մղումների և ապագայի վրա ազդեցություն ունեցող հարցերի լայն շրջանակ։
Պարոն Սաիյանը նշեց, որ 21-րդ դարում ընտանիքները նոր և հարափոփոխ մարտահրավերների են հանդիպում։ Նա նաև ներկայացրեց կառավարության՝ ընտանիքներին ուղղված ներկա և ապագա ծրագրերը, մասնավորապես, ժողովրդագրության տեսանկյունից։
Տիկին Հարությունը լրագրողներին ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի վերջերս հրապարակած «Աշխարհի բնակչությունը» 2019 զեկույցի հիմնական տվյալները և միտումները։ Նա ընտանիքների և հատկապես կանանց ու երիտասարդ աղջիկների առումով անդրադարձավ ծնելիության, մայրական մահացության, անչափահասների ամուսնության և մանկածնության, ինչպես նաև ժամանակակից բեղմնականխման միջոցների տարածվածության հարցերին՝ թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային տեսանկյուններից՝ հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանին։