Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Մամուլի ասուլիս՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

Մամուլի ասուլիս՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

News

Մամուլի ասուլիս՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան

calendar_today 15 May 2019

2019 թ. մայիսի 15-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը մամուլիս ասուլիս անցկացրեցին՝ նվիրված Ընտանիքի միջազգային օրվան։ ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեան այդ օրն առաջին անգամ Ընտանիքի միջազգային օր է հռչակել 1993 թ.-ին։ 

Ասուլիսի խոսնակներն էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։ 

Խոսնակները ներկայացրեցին աշխարհում, տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում ընտանիքների բարեկեցության, մղումների և ապագայի վրա ազդեցություն ունեցող հարցերի լայն շրջանակ։ 

Պարոն Սաիյանը նշեց, որ 21-րդ դարում ընտանիքները նոր և հարափոփոխ մարտահրավերների են հանդիպում։ Նա նաև ներկայացրեց կառավարության՝ ընտանիքներին ուղղված ներկա և ապագա ծրագրերը, մասնավորապես, ժողովրդագրության տեսանկյունից։ 

Տիկին Հարությունը լրագրողներին ներկայացրեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի վերջերս հրապարակած «Աշխարհի բնակչությունը» 2019 զեկույցի հիմնական տվյալները և միտումները։ Նա ընտանիքների և հատկապես կանանց ու երիտասարդ աղջիկների առումով անդրադարձավ ծնելիության, մայրական մահացության, անչափահասների ամուսնության և մանկածնության, ինչպես նաև ժամանակակից բեղմնականխման միջոցների տարածվածության հարցերին՝ թե՛ համաշխարհային, թե՛ տարածաշրջանային տեսանկյուններից՝ հատուկ անդրադարձ կատարելով Հայաստանին։