Go Back Go Back
Go Back Go Back

Մամուլի ասուլիս նվիրված նորածինների սեռերի անհամամասնությանը Հայաստանում

Մամուլի ասուլիս նվիրված նորածինների սեռերի անհամամասնությանը Հայաստանում

News

Մամուլի ասուլիս նվիրված նորածինների սեռերի անհամամասնությանը Հայաստանում

calendar_today 20 January 2014

Այսօր Երևանի «Բլից ինֆո» մամուլի ակումբում տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված Հայաստանում նորածինների սեռերի անհամամասնության և հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների խնդիրներին: Ասուլիսի հրավիրյալ բանախոսն էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ինչպես նշեց պարոն Հայրապետյանը, եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռը կանխորոշող կամ, այսպես կոչված, սելեկտիվ, աբորտները, ապա մինչև 2060 թվականը 93 000 մայր չի ծնվի: Ընդ որում, երկրում արդեն 20 տարի է նկատվում է այդ երևույթը՝ ավելի շատ տղա է ծնվում, քան աղջիկ, ներկայում կազմելով 114 տղա՝ 100 աղջկա հարաբերակցություն:

2014 թ․ հունվարի 15 Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլ Մույժնիեկսը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, անդրադառնալով Հայաստանին, Վրաստանին, Ադրբեջանին, Ալբանիային, ինչպես անև մի շարք արևելաեվրոպական երկրների, նշել էր, որ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն, մասնավորապես, քրեականացման ճանապարհով: Անդրադառնալով այս հայտարարությանը, Գարիկ Հայրապետյանը նշեց, որ այդ մոտեցումը պետք է միչև կյանքի կոչվելը մանրամասնորեն ծանրութեթև արվի, քանի որ մեր իրականության մեջ կարող է հանգեցնել կոռուպցիոն ռիսկերի ավելացման: Իսկ խնդրի լուծման տեսանկյունից բանախոսը կարևորեց կնոջ դերի և աղջիկ երեխայի արժեքի բարձրացումը: