Go Back Go Back
Go Back Go Back

Մայրաքաղաքի Անգլիական այգում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

Մայրաքաղաքի Անգլիական այգում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

News

Մայրաքաղաքի Անգլիական այգում նշվեց Երիտասարդության միջազգային օրը

calendar_today 12 August 2014

2014 թ. օգոստոսի 12-ին, մայրաքաղաքի Անգլիական այգում ավելի քան 200 երիտասարդներ միասին նշեցին Երիտասարդության միջազգային օրը։ Տոնական միջոցառումը ներառում էր երիտասարդական ԷՔՍՊՈ, աշխատանքի տոնավաճառ ՝  ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ աշխատել ցանկացող երիտասարդների համար, երիտասարդական հանրային ելույթներ և համերգ՝ հանրահայտ «The Beautified Project» ռոք խմբի և DJ Beatman-ի կատարմամբ։ Միջացառումը կազմակերպել էին ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը և ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

Միջոցառման մեկնարկին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի շնորհավորական ուղերձը ներկայացրեց նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը։ Իր ուղերձում նախարարը երիտասարդներին շնորհավորում էր նրանց միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում անսպառ ուժ ու եռանդ և վստահեցնում, որ Հայաստանի Հանրապետության սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն իր ծրագրերով ու գործունեությամբ պատրաստ է մշտապես սատարել նրանց։

Երիտասարդական ԷՔՍՊՈ-ի ընթացքում երիտասարդական տարբեր ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպությունների ու ցանցերի ներկայացուցիչներ ներկայացրեցին իրենց աշխատանքն ու ձեռքբերումները։ Տեղ գտան նաև հետաքրքիր երիտասարդական հանրային ելույթներ, որոնցում ելույթ ունեցողները կիսեցին իրենց մտքերն ու գաղափարները տարատեսակ խնդիրների վերաբերյալ, ինչպիսիք են, օրինակ, երիտասարդների մասնակցությունը կամ աջակցությունը հաշմանդամություն ունեցող երիտասարդ մարդկանց։

«Այս օրը սովորաբար շեշտվում է, որ երիտասարդները մեր ապագան են, մինչդեռ որպեսզի այդ ապագան  տեղի ունենա, մենք՝ ավագ սերունդը, պետք է արդեն այսօր գործենք, որպեսզի հնարավոր դարձնենք երիտասարդների ողջ ներուժի իրականացումը», - նշեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Ծովինար Հարությունյանը:

Կազմակերպիչներից մեկը՝ ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ , մշտապես հատուկ ուշադրություն է դարձրել երիտասարդությանը՝  աջակցելով որակյալ գիտելիքներ ունեցող երիտասարդների զարգացմանն ու կայացմանն աշխատաշուկայում: Բացի այդ, բանկը նաեւ լավագույնս փորձում է բավարարել  իր երիտասարդ հաճախորդների պահանջմունքները՝ առաջարկելով հատուկ երիտասարդների համար մշակված մի շարք բանկային պրոդուկտներ:րպեսզի այդ ապագան  տեղի ունենա, մենք՝ ավագ սերունդը, պետք է արդեն այսօր գործենք, որպեսզի հնարավոր դարձնենք երիտասարդների ողջ ներուժի իրականացումը», - նշեց ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակի ծրագրերի պատասխանատու Ծովինար Հարությունյանը:

Տոնակատարությունն ավարտվեց մեծ ժողովրդականություն վայելող «The Beautified Project» ռոք խմբի և DJ Beatman-ի զգացմունքային և ազդու կատարումներով։

1999 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան օգոստոսի 12-ը ճանաչեց Երիտասարդների միջազգային օր։ Աշխարհի բազմաթիվ երկրներում այդ օրը շեշտվում է երիտասարդ կանանց և տղամարդկանց՝ որպես փոփոխության գործընկերների դերը, ինչպես նաև բարձրաձայնվում է աշխարհի երիտասարդության առջև ծառացած խնդիրների ու կրած զրկանքների մասին։ Ամբողջ աշխարհում այդ օրը քայլեր են արվում, որպեսզի թե՛ ՄԱԿ-ի անդամ երկրները, թե՛ հանրությունը հասկանան երիտասարդների կարիքները, իրականացնեն նրանց առջև ծառացած խնդիրների լուծմանը նպաստող քաղաքականություններ և օգնեն նրանց մասնակցել որոշումների կայացման գործընթացին։