2012 թ. նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց «Դիակոնիայի ուսուցում» թեմայով միջազգային համաժողովը, որը կազմակերպվել է օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի կողմից՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Համաժողովի ընթացքում կներկայացնվի դիակոնիայի` եկեղեցու կողմից իրականացվող սոցիալական ծառայության ուսուցման տեղական եւ միջազգային փորձը, դիակոնիայի գործնական կիրառումը եւ ազդեցությունը եկեղեցական ծխերի եւ համայնքների վրա:
Համաժողովին մասնակցում են աստվածաբաններ եւ մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից եւ Կենտրոնական Ասիայից։ Հայաստանից նաեւ հրավիրված են ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից, ԵՊՀ սոցիոլոգիայի եւ աստվածաբանության ֆակուլտետների դասախոսներ, ներկայացուցիչներ «Ուորլդվիժն» եւ «Ամքոր» կազմակերպություններից եւ այլն։