Go Back Go Back
Go Back Go Back

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

News

Մարտի 8-ը Կանանց միջազգային օրն է

calendar_today 08 March 2012

Զորացնել գյուղի կանանց – վերջ դնել սովին և աղքատությանը

ՄԱԲՀ գործադիր տնօրեն դ-ր Բաբատունդե Օսոտիմեհինի ուղերձը նվիրված Կանանց միջազգային օրվան՝ 2012 թ. մարտի 8-ին

Այսօր՝ Կանանց միջազգային օրը, ՄԱԲՀ-ն վերահաստատում է իր հանձնառությունն առ գենդերային հավասարություն և մարդու իրավունքներ ու արաժանապատվություն:

Գյուղաբնակ բազմաթիվ կանայք սահմանափակ ինքնուրույնություն և ցածր կարգավիճակ ունեն, ինչը նրանց համար մեծացնում է սովի մատնվելու, գենդերային բռնության և մարդու իրավունքների այլ ոտնահարումների ենթարկվելու վտանգը: Գյուղաբնակ կանանց ընդլայնված քաղաքական, սոցիալական և տնտեսական կարգավիճակներն ինքնին կենսական նշանակություն ունեն, ինչպես նաև կարևորագույն ռազմավարություններ են աղքատության հաղթահարման, կանանց իրավունքների առաջ մղման և դեպի կայուն զարգացում ճանապարհ հարթելու համար:

Սեռական և վերարտադրողական առողջության ծառայություններից, վերարտադրողական իրավունքներից օգտվելու հնարավորության բարելավումն առանցքային դեր է խաղում գյուղի կանանց զորացման և իրենց ու իրենց ընտանիքները կերակրելու համար եկամուտ վաստակելու նրանց կարողության համար: Երբ կանայք կարողանում են ազատ և իրազեկ ընտրություն կատարել կյանքի բոլոր ոլորտներում՝ ներառյալ ամուսնությունը և երեխաների քանակն ու նրանց միջև ընդմիջումների տևողությունը, ապա նրանք հասնում են իրենց լիարժեք ներուժին և առավել մեծ նպաստ են ունենում իրենց համայնքների ու ազգերի զարգացման համար:

ՄԱԲՀ-ն աշխատում է կառավարության և զարգացման ոլորտի այլ գործընկերների հետ՝ գյուղի կանանց զորացնելու և ապահովելու համար, որ նրանք կարողանան օգտվել սեռական ու վերարտադրողական առողջության իրենց իրավունքից: Մեր գործընկերների հետ միասին, մենք ջանում ենք ամրացնել առողջապահական համակարգերը և նոր եղանակներ մշակել՝ կանանց և աղջիկներին սեփական իրավունքների՝ հատկապես ընտանիքի պլանավորման իրավունքի մասին իրազեկելու համար: Այդ ջանքերը կյանքեր են փրկում և առաջ են մղում մարդկային զարգացումը:

Կանանց միջազգային օրը ես կոչ եմ անում շահագրգիռ բոլոր կողմերին՝ միանալ կանանց առողջության, կրթության և իրավունքների իրացումը սատարելու մեր ջանքերին: Միասին մենք կարող ենք բարելավել գենդերային հավասարությունը և կառուցել հնարավորությունների աշխարհ, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ, և յուրաքանչյուր երիտասարդ մարդ կարող է իրացնել իր ներուժը: