Նոյեմբերի 25-ին, միջազգային համայնքը, այդ թվում՝ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը, Երևանում Եվրոպայի խորհուրդը, ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանատունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՀՀ կառավարության հետ համատեղ կազմակերպեց մամլո ասուլիս՝ նշելու Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության միջազգային 16-օրյակի մեկնարկը:
ՄԱԿ-ի մշտական համակարգող Բրեդլի Բուզետտոն ընթերցեց Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Երևանում Եվրոպայի խորհրդի, ՀՀ-ում Միացյալ Թագավորության և ԱՄՆ դեսպանատների համատեղ հայտարարությունը օրվա կապակցությամբ։
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ներկայացրեց «Տղամարդիկ և գենդերային հավասարության հիմնախնդիրը Հայաստանում» հետազոտության արդյունքները գենդերային բռնության տեսանկյունից: Արդյունքները ներկայացրեցին ՄԱԲՀ փորձագետներ Ջինա Սարգիզովան և Վլադիմիր Օսիպովը:
Հաջորդեցին կարճ ներկայացումներ Ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի, ինչպես նաև 2017-2021 թթ․ գենդերային քաղաքականության վերաբերյալ: