Go Back Go Back
Go Back Go Back

Մեկնարկեց «Խնամել առանց վնասի» 6-օրյա կրթական ճամբարը տարեցներին խնամողների համար

Մեկնարկեց «Խնամել առանց վնասի» 6-օրյա կրթական ճամբարը տարեցներին խնամողների համար

News

Մեկնարկեց «Խնամել առանց վնասի» 6-օրյա կրթական ճամբարը տարեցներին խնամողների համար

calendar_today 15 August 2021

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, Տարեցների առողջության և խնամքի ապահովման ասոցիացիայի հետ միասին, մեկնարկեց «Խնամել առանց վնասի» (Caring without Hurting” EduCamp for the Carestaff of Nursing Homes) կրթական ճամբարը, որը վեց օր շարունակ միավորելու է ՀՀ տուն-ինտերնատներում և տարեցների շուրջօրյա խնամքի կենտրոններում տարեցների հետ աշխատող մասնագետներին։

Այն մի յուրօրինակ ծրագիր է, որի նպատակը ոչ միայն տարեցների հետ աշխատող մասնագետների՝ բուժքույրների, մայրապետների, խնամողների, հմտությունների զարգացումն է և գիտելիքների հարստացումը, այլև հենց նրանց մասին հոգ տանելը. չէ՞ որ խնամողի աշխատանքը ամենից ռիսկային և հուզական սպառվածության հանգեցնողներից է։

Վեցօրյա ճամբարը հրաշալի հարթակ կծառայի նաև փորձի փոխանակման, նոր ծանոթությունների և մանագիտությանն այլ տեսանկյունից նայելու, վերարժևորելու համար։ Անդրադառնալու ենք գերիատրիայի, գերոնտոլոգիայի, ծերության վերաբերյալ մեր դիրքորոշումների, առողջական տարածված խնդիրների, դրանց դեպքում գրագետ խնամքի և շատ ու շատ կարևոր այլ թեմաների՝ նպաստելով առօրյա դարձած աշխատանքն ավելի արդյունավետ ու գրագետ անելուն։