Go Back Go Back
Go Back Go Back

Մեկնարկեց գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության և հայրական պատասխանատվության թեմաներով համաժողովը

Մեկնարկեց գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության և հայրական պատասխանատվության թեմաներով համաժողովը

News

Մեկնարկեց գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության և հայրական պատասխանատվության թեմաներով համաժողովը

calendar_today 17 April 2013

2013 թ. ապրիլի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ մեկնարկեց գենդերային հիմնախնդիրների, գենդերային բռնության և հայրական պատասխանատվության թեմաներին նվիրված եռօրյա համաժողով՝ «Գենդերային տրանսֆորմատիվ մոտեցման միջոցով գենդերային բռնությունների կանխարգելում» ծրագրի շրջանակներում:

Համաժողովի բացմանը ներկա էին հոգևոր դասի, հասարակական և միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների ներկայացուցիչներ:

Հնչած բանախոսություններն անդրադարձան այնպիսի հարցերի, ինչպիսիք են ընտանեկան արժեքները, տղամարդու և կնոջ գենդերային հավասարությունն ըստ Աստվածաշնչի, գենդերային բռնության երևույթը և ներընտանեկան բռնության իրավիճակը Հայաստանում, տղամարդկանց դերը գենդերային բռնությունը կանխելու գործում, ինչպես նաև քննարկվեիցն մշակութային առանձահատկություններով պայմանավորված առանձին դեպքեր:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի, ԵՀԽ Կլոր Սեղան հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամիհամագործակցությամբ արդեն տարիներ շարունակ իրականացվում է «Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը, որը նպատակ ունի դպրոցներում ծնողական և ավագ դասարանների աշակերտական միջավայրում քահանաների՝ հոգևոր խրատական զրույցների միջոցով անդրադառնալ ընտանեկան հիմնախնդիրների՝ մասնավորապես բռնության  տարաբնույթ դրսևորումների հաղթահարմանը:

Այս տարի որպես շահառու դիտարկվում են 9 տարածաշրջանների դպրոցների ավագ դասարանների աշակերտները, 4 զորամասերի զինծառայողները,  ամուսնանալ պատրաստվող և նորապսակ զույգերը, դժվարություններ ունեցող ընտանիքները: