Մշակույթը բարդ թեմաների մասին խոսելու միջոցներից մեկն է։ Theatre 8 թատերախումբը «Ես կին եմ» ներկայացմամբ օգնեց խոսել ընտանեկան բռնության մասին՝ ներկայացնելով երեք կանանց պատմություններ՝ հիմնված իրական դեպքերի վրա։
Որո՞նք են այն խորքային խնդիրներն ու բացերը, որոնք նպաստում են բռնության ի հայտ գալուն, ինչու՞ որպես հասարակություն չենք կարողանում կանխել բռնությունը, հաճախ հանդուրժում ու արդարացնում ենք այն, երես թեքում մեզնից աջակցություն ակնկալող մարդուց։ Այս մտորումներով լքեցինք դահլիճը։ Մի բան հստակ է՝ բոլորս մեր անելիքն ունենք այստեղ։
Ներկայացման սցենարի հեղինակներ՝ Անի Գևորգյան, Խաչատուր Գասպարյան։ Ռեժիսոր՝ Սուրեն Շահվերդյան։ Կանանց մարմնավորեցին՝ Ժաննա Հովակիմյանը, Ելենա Կասիմյանը, Մելինե Թովմասյանը։
Ցուցադրությունը նախաձեռնել էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավի շրջանակներում։ Նախաձեռնությունն իրականացվեց «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» և «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրերի շրջանակներում։
«Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից։
«ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և համատեղ իրականացվում է ՄԱԿ-ի Կանանց հարցերով կազմակերպության ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից: