Go Back Go Back
Go Back Go Back
Go Back Go Back

Մրցանակներ մանկական նկարչական մրցույթին

Մրցանակներ մանկական նկարչական մրցույթին

Մրցանակներ մանկական նկարչական մրցույթին

calendar_today 14 October 2015


Այսօր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում բացվեց խաղաղության թեմային նվիրված «Ապրենք խաղաղ մեր հարևանների հետ» խորագրով մանկական ցուցահանդեսը, որի շրջանակներում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը հուշանվեր-մրցանականեր նվիրեց մասնակից հինգ երեխաների՝ նրանց հիասքանչ աշխատանքների համար:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան (ՀԿՍ) հիմնադրամի  ու «Կանայք հանուն զարգացման» (ԿՀԶ) ՀԿ-ի նախաձեռնած մրցույթին մասնակցում էին Հայաստանի ութ մարզերի 165 աշակերտներ: ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության երևանյան գրասենյակի միջոցով նախաձեռնությանը միացել էին ՄԱԿ-ի մյուս գործակալությունները` այդ թվում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը: Ցուցահանդեսը ՄԱԿ-ի 70-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների մասն է կազմում:

ՄԱԿ-ի մշտական համակարգող պրն. Բրեդլի Բուզետոն ներկայացրեց ցուցահանդեսը` նշելով. «Խաղաղությունը` որպես ՄԱԿ-ի առաջին հիմնասյուն, իր 70 տարիների գոյության ընթացքում մարտահրավերների է ենթարկվել: Եվ հատկապես այս տարվա խաղաղության միջազգային օրը, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները նշում են սեպտեմբերի 21-ին, համընկավ աշխարհում՝ ներառյալ այս տարածաշրջանում սարսափելի բռնությունների և ապակայունացնող հակամարտությունների ժամանակաշրջանի հետ: Մարդիկ ցանկանում են և կարիք ունեն ապրելու խաղաղ և արժանապատիվ կյանքով, ինչպես նաև լինեն ապահով ու պաշտպանված:»

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղանի գործադիր տնօրեն պրն. Կարեն Նազարյանը ընդգծեց, որ այս նախագիծը նպատակ ունի լսելի դարձնել հայ դպրոցականների ձայնը Հայաստանի ու միջազգային հանրությանը, ինչպես նաև արտահայտելու խաղաղ երկրում ապրելու նրանց ցանկությունը` այսպիսով նպաստելով տարածաշրջանում խաղաղության հաստատման ջանքերին, ինչն այսօր չափազանց կարևոր է:

«Մեր օրերում մարդկությունը խաղաղության կարիք ունի ավելին քան երբևէ: Ամեն օր աշխարհում անմեղ կանայք ու տղամարդիկ, երեխաներ ու տարեց մարդիկ են զոհվում» - ավելացրեց «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մարկոսյանը: Նա նաև հավելեց, որ յուրաքանչյուր հակամարտություն կարող է լուծվել, եթե հարևան երկրներն ու դրանց բնակիչները ցանկություն հայտնեն խաղաղությամբ ապրել իրար հետ»:

Մասնակիցները բարձր գնահատեցին խաղաղության մասին իրենց պատկերացումները արտահայտելու հնարավորությունը: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին ՄԱԿ-ի արժեքները Հայաստանում տարածելու միջոցով երիտասարդ արվեստագետներին օգնելու ջանքերի համար: Մրցույթին մասնակցող բոլոր աշակերտներին տրվեցին մասնակցության հավաստագրեր ու ՄԱԿ-ի 70-ամյակը խորհրդանշող հատուկ նվերներ: Ընտրվել էին 53 նկարներ, որոնք այժմ ցուցադրված են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի նախասրահում: Լավագույն երեքը ստացան մրցանակներ, իսկ մնացածից ոմանք ՄԱԿ-ի այլ գործակալությունների կողմից արժանացան փոքրիկ հուշանվերների: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հոկտեմբերի վերջ: