Go Back Go Back
Go Back Go Back

#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ. ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ

#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ. ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ

News

#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ. ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ

calendar_today 30 June 2020

ՄԱԿ-ի Բնակչության հիմադրամը սկսում է նոր գլոբալ արշավ՝ #SHECOUNTS (#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ), որն ուղղված է կանանց և աղջիկների արժևորմանն ու նրանց նկատմամբ վնասակար գործելակերպերի վերացմանը:

Ամբողջ աշխարհում քարոզարշավին միանում են հասարակական գործիչներ, ազդեցիկ անձինք, հայտնի մարդիկ` սոցիալական ցանցերում տեղադրելով իրենց դուստրերի, թոռնուհիների, քույրերի հետ լուսանկար՝ այն ուղեկցելով կանանց և աղջիկներին արժևորող գրությամբ: Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 29-ին, որին հաջորդեց «Աշխարհի բնակչությունը 2020» զեկույցը՝ վերնագրված «Իմ կամքին հակառակ», որն անդրադառնում է կանանց և աղջիկների նկատմամբ վնասակար գործելակերպերին: Քարոզարշավը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը։

Հայաստանից քարոզարշավին արդեն միացել են Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վլոգեր, բլոգեր և ինտերնետային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը և Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադևոսյանը։

Դուք էլ միացեք Ձեզ համար կարևոր կնոջ կամ աղջկա հետ լուսանկարով՝ թագադրելով՝ #SHECOUNTS (#ՆԵԿԱՐԵՎՈՐԷ)։"