Go Back Go Back
Go Back Go Back

Ներկայացնում ենք «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը

Ներկայացնում ենք «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը

News

Ներկայացնում ենք «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը

calendar_today 31 January 2023

«Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը
«Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը

Ուրախ ենք ձեզ ներկայացնել «Հաշմանդամություն ունեցող 50 կանայք, որ փոխեցին աշխարհը» գիրքը։

Այն ոգեշնչող պատմությունների շարք է խիզախ ու պայքարող կանանց մասին, որոնք չեն ընկրկել դժվարություններից, անհամար «չէ»-երից ու «չի կարելի»-ներից և իրենց ամենօրյա աշխատանքով ոչ միայն ճանապարհ են հարթել իրենց համար, այլև շատ ու շատ երիտասարդների՝ աշխարհը դարձնելով ավելի ներառական։

Ի դեպ, գրքում կհանդիպեք նաև հայ կանանց մասին պատմող պատմությունների, իսկ թե ովքեր են նրանք, կարող եք տեղեկանալ այս հղումով։

Գրքի հեղինակներն են Հասմիկ Սիմոնյանը և Արմինե Դանիելյանը։

Գիրքն ունի նաև վիդեո տարբերակ՝ սուրդո թարգմանությամբ։

Շնորհակալություն Edgar Amirkhanyan-ին և Gohar Meliqyan-ին այս հարցում մեզ աջակցելու և համագործակցության համար։

Գիրքը ստեղծվել է «Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության և հարակից վնասակար գործելակերպերի կանխարգելումը Հարավային Կովկասում. աջակցություն տարածաշրջանային, ազգային և հարավ-հարավ նախաձեռնություններին» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից:

Գրքի աուդիո տարբերակը պատրաստվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընկերության Բազմագործընկեր նպատակային հիմնադրամի (UNPRPD MPTF) ֆինանսական աջակցությամբ։