You are here

2015 թ․ հունիսի 2-ից 4-ը ՄԱԲՀ-ն, ԱՄՆ միջազգային գործակալության աջակցությամբ, Երևանում կազմակերպեց աշխատաժողով՝ նվիրված վերարտադրողական առողջության պահպանման նորարարական մոտեցումներին։ Աշխատաժողովին մասնակցում էին ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների, դեղագործական կազմակերպությունների ու ապահովագրական գործակալությունների ներկայացուցիչներ։ 

Աշխատաժողովի կազմակերպիչներից Նարինե Բեգլարյանի խոսքով, վերարտադրողական առողջության պահպանման դաշտում աշխատող բոլոր դերակատարների մասնակցությունը հնարավորություն է տալիս նոր լուծումներ գտնել առկա խնդիրների համար։ 

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին վերարտադրողական առողջության ապահովման միջոցների և մայրական առողջու

Սեմինարը վարում էին ՄԱԲՀ-ից՝ միջազգային փորձագետ Էզիզգելդի Հելենովը և հայաստանյան գրասենյակի վերարտադրողական առողջության ծրագրի համակարգող Վահե Գյուլխասյանը, ՀՀ առողջապահության նախարարությունից՝ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն ու Ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մնացականյանը, ինչպես նաև Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի Դեղերի ռացիոնալ կիրառման և տեղեկատվության բաժնի պետ Անահիտ Այվազյանը։թյան շուրջ նորարարական մոտեցումներն ու միջազգային փորձը, ինչպես նաև կատարվեցին ինտերակտիվ աշխատանքներ։