2015 թ․ սեպտեմբերի 11-ին, ՄԱԿ-ի երևանյան տեղի ունեցավ վերարտադրողական և սեռական առողջության իրավունքների ոլորտին առնչվող պետական մարմինների, միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև շահագրգիռ այլ անձանց և խմբերի հանդիպում` տեղեկություններ փոխանակելու և քննարկելու նոր հետազոտությունը, որը համատեղ մեկնարկում են Օմբուդսմենի աշխատակազմը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը:
Հայաստանում առաջին անգամ իրականացվող այս հանրային հետազոտությունը հնարավորություն կտա վերհանելու վերարտադրողական և սեռական առողջության իրավունքների ոլոտում առկա խնդիրները: Մասնավորապես, ուսումնասիրություններ կիրականացվեն վերարտադրողական և սեռական առողջության չորս ուղղություններով՝ 1. մայրական առողջություն, 2. հղիության արհեստական ընդհատումներ և դրանցից հետո տրամադրվող բժշկական օգնություն, 3. դեռահասների վերարտադրողական և սեռական առողջություն, կրթություն և 4. հակաբեղմնավորման միջոցների հասանելիություն:
Հանդիպման ընթացքում նշված յուրաքանչյուր ուղղության վերաբերյալ ներկայացվեց բանախոսություն, հաջորդող աշխույժ հարցուպատասխանով: Հանդիպման մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին ներկայացնել իրենց տրամադրության տակ եղած հետազոտությունները, փաստաթղթերը, ինչպես նաև դեպքերն ու դիտարկումները, որոնք կօգնեն հարստացնել հետազոտությունը և դարձնել այն առավել նպատակային և թիրախավորված:
Հետազոտության իրականացմանն աջակցելու համար կարող եք ուղարկել ոլորտին առնչվող փաստաթղթեր, վերլուծություններ,ուսումնասիրություններ, իրավախախտման դեպքերի նկարագրություններ, առաջարկներ և դիտարկումներ կարելի է ուղարկել
- ֆեյսբուքյան www.facebook.com/iravunq.am էջին
- iravunq@ombuds.am էլ. հասցեին, կամ
- հաղորդել 010-50-60-01 հեռախոսահամարով