Շարունակելով 2015 եւ 2016 թվականներին Մեդիամաքսի հետ իրականացրած շարադրությունների մրցույթների շարքը, այս անգամ նախաձեռնում ենք «Իմ տատիկը, իմ պապիկը» մրցույթը:
Առաջարկում ենք թոռնիկներին գրել իրենց տատիկների, պապիկների մասին: Վստահ ենք, որ պապիկներին եւ տատիկներին չափազանց հաճելի կլինի կարդալ սիրող թոռնիկների խոսքը․այն, ինչը գուցե նրանց երբեք չեք ասել:
Մրցույթի մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Մեդիամաքսի՝ մրցույթին նվիրված էջում:
Մրցույթին կարող են մասնակցել 16-ից 40 տարեկան ՀՀ քաղաքացիները: Շարադրությունների ներկայացման վերջնաժամկետն է 2017 թ. սեպտեմբերի 25-ը, ժամը 16:00-ը (ներառյալ):
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամն ու Մեդիամաքսը հաջողություն են մաղթում բոլոր մասնակիցներին: