Go Back Go Back
Go Back Go Back

ՊՆ-ում քննարկվեց պաշտպանության ոլորտում կանանց ներկայության վերաբերյալ հետազոտությունը

ՊՆ-ում քննարկվեց պաշտպանության ոլորտում կանանց ներկայության վերաբերյալ հետազոտությունը

News

ՊՆ-ում քննարկվեց պաշտպանության ոլորտում կանանց ներկայության վերաբերյալ հետազոտությունը

calendar_today 19 February 2015

 

2015 թ․ փետրվարի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարությունում (ՊՆ) տեղի ունեցավ ՀՀ ՊՆ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի 2014 թ. համագործակցության ծրագրի շրջանակում իրականացված «Պաշտպանության ոլորտում կանանց ներկայացվածության և մասնակցության հնարավորությունների ընդլայնման հեռանկարը» հետազոտության ներկայացումը և քննարկումը: Քննարկմանը մասնակցում էին պետական, հասարակական շրջանակների և միջազգային կազմակերպությունների ու առաքելությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել երկրում կանանց զինվորական ծառայության և գենդերային դերերի վերաբերյալ թիրախային խմբերի ընկալումների ու փորձառության գնահատումից բխող հիմնական բացահայտումները, քաղաքականության վերլուծությունն ու առաջարկությունները: Գնահատումն անցկացվել է «Աջակցություն Հայաստանում պաշտպանության ոլորտի բարեփոխումներում գենդերային մոտեցումների ինտեգրմանը» ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է 2014 թ.-ին՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի և Հայ ժողովրդավարական ֆորումի համատեղ ջանքերով ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ով նշեց, որ զինված ուժերում կանանց իրավունքների պաշտպանության, նրանց առաջխաղացման և հավասար հնարավորությունների ապահովման հարցերն ընդգրկված են ՊՆ պաշտպանական բարեփոխումների օրակարգում: Պարոն Տոնոյանը հավելեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում միջազգային կառույցների, մասնավորապես` ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ այս ոլորտում իրականացվող աշխատանքը և պատրաստ է շարունակել և խորացնել համագործակցությունը:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նույնպես մեծապես կարևորեց ՊՆ հետ համագործացկությունը կանանց ներգրավման և գենդերային հավասարության ոլորտում և ՄԱԲՀ անունից պատրաստակամություն հայտնեց ակտիվորեն շարունակել համատեղ աշխատանքը:

Հետազոտությունը ներկայացրեցին ՄԶՄԿ փորձագետ Վահան Ասատրյանը և Հայ ժողովրդավարական ֆորումի փորձագետ-սոցիոլոգը: Հաջորդող քննարկմանը խոսքով հանդես եկան նաև ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը, ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական հարցերի ազգային պատասխանատուն, ՀՀ ՊՆ ներկայացուցիչներ, փորձագետներ:Քննարկման մասնակիցներին ներկայացվեց նաև այս ոլորտում ՀՀ ՊՆ կողմից հետագա աշխատանքների ուղղվածությունը: