Go Back Go Back
Go Back Go Back

Վճարովի աշխատանքային պրակտիկա Շիրակի երիտասարդների համար

Վճարովի աշխատանքային պրակտիկա Շիրակի երիտասարդների համար

News

Վճարովի աշխատանքային պրակտիկա Շիրակի երիտասարդների համար

calendar_today 10 August 2020

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի 12 ընկերություններ աշխատանքային վճարովի պրակտիկայի հնարավորություն կտան մրցութային կարգով ընտրված 10 երիտասարդների։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կողմից։

Վճարովի աշխատանքային պրակտիկայի հնարավորության վերաբերյալ հայտարարությունը կհրապարկվի օգոստոսի 12-ին՝ Երիտասարդների միջազգային օրը։ 

Պրակտիկայի 6 ամիսների ընթացքում երիտասարդները ձեռք կբերեն մասնագիտական ուղին շարունակելու համար անհրաժետ փորձ, հմտություններ, գիտելիք։